
7or.am 09.11.2009- ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայան Day.Az-ին տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը։
«Հարցի դրական լուծման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի համաձայնությունը։ Ադրբեջանը համաձայն է։ Մինչև վերջերս Հայաստանը միանշանակ դեմ էր արտահայտվում Թուրքիայի ներգրավմանը Մինսկի խմբում, սակայն Երևանի դիրքորոշման մեջ արդեն որոշակի մեղմացում է նկատվում»,-ասել է թուրք պատգամավորը։ Նա նաև ընդգծել է, թե Հայաստանում հրաշալի հասկանում են, «որ չնայած ԱՄՆ և Եվրոպայի ճնշումներին, Թուրքիան Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցում չի գնա զիջումների»։ Ալաադին Բյույուքայան ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե «Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է գնալ հողային զիջումների»։ «Հենվելով անդրկուլիսային տեղեկությունների և ԵԱՀԿ ներսում տիրող ընդհանուր տրամադրությունների վրա, կարող եմ ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կան որոշակի ձեռք բերումներ։ Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է դուրս գալ տարածքներից։ Մնում է, որ նա պաշտոնապես ընդունի դա»,-ասել է Բյույուքայան։
No comments:
Post a Comment