Sunday, October 28, 2012

Ադրբեջանն ընդունում է ինքնորոշման իրավունքը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչման փաստի կապակությամբ Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի եւ Հարավային Սուդանի հանրապետությունների միջեւ “Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին” փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Հարկ է նշել, որ այս գործընթացը նաեւ ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի:

No comments: