«Լրագիր» 4-11-2009- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի նոյեմբերի 4-ի հանդիպմանը քննարկվել են Հյուսիս հարավ ավտոմայրուղու, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ներկայումս իրականացվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրերը:
Գ.Սարգսյանը տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 60 մլն ԱՄՆ դոլարի վարկային գումար: Շուտով կհայտարարվի առաջին փուլի համար նախագծային աշխատանքների մրցույթ, որից հետո` 3-4 ամսից, շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Ճանապարհի շինաշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին:
Հանս-Յոխեն Շմիդթը նշել է, որ Գերմանիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի եւ չբացառեց թե Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ թե Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը նաեւ գերմանական կազմակերպությունների մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:Thursday, November 5, 2009
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
«Լրագիր» 4-11-2009- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի նոյեմբերի 4-ի հանդիպմանը քննարկվել են Հյուսիս հարավ ավտոմայրուղու, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ներկայումս իրականացվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրերը:
Գ.Սարգսյանը տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 60 մլն ԱՄՆ դոլարի վարկային գումար: Շուտով կհայտարարվի առաջին փուլի համար նախագծային աշխատանքների մրցույթ, որից հետո` 3-4 ամսից, շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Ճանապարհի շինաշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին:
Հանս-Յոխեն Շմիդթը նշել է, որ Գերմանիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի եւ չբացառեց թե Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ թե Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը նաեւ գերմանական կազմակերպությունների մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment