«ԱԶԳ», 05-11-2009- Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում վերջին ժամանակներում նկատվող լարվածությունը կարող է խորանալ: Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, որ ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զենք եւ հեռահար հրթիռներ է ստանում Իրանից` Թուրքայի տարածքով:
Յադլինը այս առումով իր մեղադրանքներն ուղղել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին. «Էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանելու մեջ` Էրդողանը լռում է թուրքական ավիացիայի կողմից քրդական գյուղերի ոչնչացման մասին», հայտարարել է իսրայելցի բարձաստիճան զինվորականը:
Հիշեցնենք, որ հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց հարաբերությունները կարգավորել Իրանի հետ, որոշ լարվածություն առաջացավ իսրայելա-թուրքական բարեկամական հարաբերություններում:
Thursday, November 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment