Monday, November 23, 2009

Ա.Լիբերման. «Անկարան չի կարող միջնորդ լինել»

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ «Անկարան չի կարող միջնորդ լինել» Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններում: Իր հայտարարությունը Լիբերմանը պարզաբանել է վերջերս թուրք քաղաքական գործիչների կողմից հնչեցված «հանդուգն արտահայտություններով»: Ինչպես նշում է ՌԲԿ-ը, Լիբերմանի բառերը հատկապես վերաբերել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով հայտարարել էր, որ իսրայելական զինվորականների գործողությունները 2008-09 թ.-ին Գազայում ավելի սարսափելի են, քան սուդանական Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությունը:

No comments: