Monday, November 7, 2011

Բրիտանական ԶԼՄ-ներ. Իրանը միջուկային լիցքի ակտիվացման մեխանիզմ է փորձարկել

News.am. 6-11-2011- Իրանը միջուկային լիցքի ակտիվացման մեխանիզմ է փորձարկել եւ փոխել է բալիստիկ հրթիռների կառուցվածքն այն առումով, որպեսզի կարողանան կրել միջուկային լիցքերը: Այս մասին այսօր ` նոյեմբերի 6-ին հայտնել է բրիտանական «Sunday Times»-ը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը ներկայացնում է մի հատված հրապարկումից(http://www.itar-tass.com/c1/264935.html), ըստ որի «իսրայելական ծառայությունները փոխանցում են, թե նոր տվյալներ են ստացել, որոնք մատնացույց է անում, որ Թեհրանի միջուկային ծրագիրը կոչված է ստեղծել միջուկային զենք»: «Sunday Times»-ը գրում է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը, որը ներկայացվելու է նոյմեբերի 9-ին, «շրջադարձային կդառնա Թեհրանի նկատմամբ վերբերմունքի փոփոխության հարցում»:

No comments: