Tert.am - 4-11-2009- Ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանի ոստիկանությունը, բացի իր հիմնական գործառույթների կատարումը, ջանքեր է գործադրել նաև մարդկանց վստահությունն իրենց նկատմամբ վերականգնելու ուղղությամբ։ Հենց այդ նպատակի համար էլ այս տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանության 55 ծառայողներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, 633–ը կարգապահական տուժերի, ոմանք՝ ունեցել են կոչումի իջեցում։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։ Նա նաև ներկայացրել է ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքները՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ անցնող տարում աճել են գրեթե բոլոր տեսակի հանցագործությունները, բայց դրանց զուգահեռ ավելացել են նաև բացահայտումները։
Սայաթ Շիրինյանը տեղեկացրել է, որ անցնող տարում աճել են սպանությունների և դիտավորությամբ մարդու կյանքին վնաս հասցնելու հանցագործությունների դեպքերը, բնակչության կողմից հանձնվել և առգրավվել է 931 միավոր հրազեն, աճել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը՝ (815 դեպք), արձանագրվել են տնտեսական հանցագործությունների դեպքեր (652 դեպք), կոռուպցիոն բնույթի հանցագործություններ (398 դեպք)։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին հանրապետությունում գրանցվել են 1409 ճանապարհատրանսպորտային պատահարներ, որի հետևանքով 232 անձ զոհվել, 1065–ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս ցուցանիշը ևս աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։Thursday, November 5, 2009
Ժողովուրդը չի վստահում ոստիկանությանը. Ի՞նչ անել
Tert.am - 4-11-2009- Ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանի ոստիկանությունը, բացի իր հիմնական գործառույթների կատարումը, ջանքեր է գործադրել նաև մարդկանց վստահությունն իրենց նկատմամբ վերականգնելու ուղղությամբ։ Հենց այդ նպատակի համար էլ այս տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանության 55 ծառայողներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, 633–ը կարգապահական տուժերի, ոմանք՝ ունեցել են կոչումի իջեցում։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։ Նա նաև ներկայացրել է ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքները՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ անցնող տարում աճել են գրեթե բոլոր տեսակի հանցագործությունները, բայց դրանց զուգահեռ ավելացել են նաև բացահայտումները։
Սայաթ Շիրինյանը տեղեկացրել է, որ անցնող տարում աճել են սպանությունների և դիտավորությամբ մարդու կյանքին վնաս հասցնելու հանցագործությունների դեպքերը, բնակչության կողմից հանձնվել և առգրավվել է 931 միավոր հրազեն, աճել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը՝ (815 դեպք), արձանագրվել են տնտեսական հանցագործությունների դեպքեր (652 դեպք), կոռուպցիոն բնույթի հանցագործություններ (398 դեպք)։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին հանրապետությունում գրանցվել են 1409 ճանապարհատրանսպորտային պատահարներ, որի հետևանքով 232 անձ զոհվել, 1065–ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս ցուցանիշը ևս աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment