Wednesday, November 4, 2009

Հայ եւ ադրբեջանցի պատվիրակները շարունակում են բանավիճել ՄԱԿ-ում

News.am.3-11-2009- Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, որի քննարկելիք հիմնական հարցերից մեկն էլ «ինքնորոշման իրավունք» թեման է: Քննարկումները բավական թեժ ընթացք են ունեցել, քանի որ մի շարք երկրներ լուրջ խնդիրներ ունեն ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Նման խնդիրներ ունեն Ռուսաստանն ու Վրաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, Իրանը, Սիրիան, Պաղեստինը եւ Իսրայելը, որոնք էլ հիմնականում տոն են տվել քննարկումներում: Մասնավորապես՝ ադրբեջանական պատվիրակությունն իր ելույթներում փորձել է վերադասել տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի մյուս սկզբունքներից, ինչին ի պատասխան՝ Հայաստանի ներկայացուցիչը կարեւորել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը: Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ խաղաղ հայ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո՝ ռազմական ագրեսիայի ու պատերազմի:

No comments: