Monday, November 23, 2009

Սարգսյանն ու Ալիևը բանակցել են Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագրի շուրջ

7օր-22-11-2009- Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագրի հարցը, որը հետագայում հիմք է հանդիսանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար փաստաթղթի ստորագրման համար։ Համաձայն քննարկվող փաստաթղթի՝ հայկական կողմը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս է բերելու զորքերը, վերահսկելովմիայն Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեի միջոցով։

No comments: