Monday, November 23, 2009

ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության կազմը փոխվել է

Tert.am 23.11.2009 - ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմը փոխվել է։ Այսօր Հայաստանը եվրատլանտյան այդ դաշինքում ներկայացնում է 3 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որոնց թվում են Հանրապետական կուսակցությունից պատգամավորներ Կարեն Ավագյանը, Արտակ Զաքարյանը և «Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը։ Նա նշել է, որ պատվիրակության կազմում փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ պատվիրակության կազմից դուրս են եկել Դաշնակացական Արթուր Աղաբեկյանն ու «Ժառանգության» հիմնադիր–առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

No comments: