Tert.am. 21-11-2009- Եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անարդյունավետ չլինի, տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Интерфакс-ը։
Ըստ վերջինիս՝ մասնակցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին՝ Բաքուն «ցուցաբերում է բարի մտադրություններ» և «գնում է զիջումների»։
«Եթե այդ հանդիպումը անարդյունավետ չլինի, այդ ժամանակ բանակցությունների հետ կապված մեր բոլոր հույսերը կսպառվեն, և այդ դեպքում մենք այլ ճանապարհ չենք ունենա։ Եվ մենք պետք է դրան («ադրբեջանական» հողերի ազատագրմանը ռազմական ճանապարհով) պատրաստ լինենք»,- հայտարարել է Ալիևը Ադրբեջանի Գերանբոյսկի շրջան կատարված ուղևորության ժամանակ։
«Իհարկե, վերջին տարիների ընթացքում ռազմական շինարարության ոլորտում կատարված աշխատանքները հատուկ նպատակ էին հետապնդում։ Մենք ծախսում ենք միլիարդներ, գնում ենք նոր սպառազինում, տեխնիկա, ամրապնդում ենք մեր դիրքերը շփման գծում։ Մենք դա անում ենք, որովհետև երբեք չենք բացառել և չենք բացառում այդ տարբերակը։ Մենք ունենք ռազմական ճանապարհով հողերի ազատագրման լիարժեք իրավունք։ Միջազգային իրավունքը ամրագրում է դա որպես մեր իրավունք»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևը նաև նշել է, որ մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի շուրջ անցկացրած բանակցությունները անարդյունավետ են եղել, այդ իսկ պատճառով Մյունխենում սպասվող առաջիկա հանդիպումը վճռական է։
«Առաջիկայում կրկին տեղի կունենա իմ հանդիպումը Հայաստանի նախագահի հետ։ Այդ հանդիպումները երբեմն հաջողված են լինում։ Սակայն երբեմն հայկական կողմը զբաղվում է ժամանակի ձգձգմամբ։ Վերջին հանդիպումները, կարող եմ ասել, ոչ մի արդյունք չեն գրանցել, քանի որ հայկական կողմը ցուցաբերել է բացարձակապես ոչ կառուցողական դիրքորոշում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
«Իսկ ո՞րն է դրա պատճառը։ Հնարավոր է, որ դրանց մի փոքր ոգեշնչել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Նրանց մոտ սխալ կարծիք է ստեղծվել, թե հայ-թուրքական սահմանը կբացվի, իսկ ղարաբաղյան հարցը մի կողմ կդրվի։ Սակայն ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ դա չի կատարվի։ Ե՛վ Ադրբեջանի վճռական դիրքորոշումը, և՛ Թուրքիայի հանրության վճռական դիրքորոշումը, և՛ Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, այս ամենը ցույց է տալիս, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող բարելավվել»,- մեջբերում է Իլհամ Ալիևի խոսքերը «ԱզերԹաջ»-ը։Saturday, November 21, 2009
Հայաստանի նախագահի հետ հանդիպումները արդյունավետ չլինելու դեպքում Ալիևը սպառնում է պատերազմ սկսել
Tert.am. 21-11-2009- Եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անարդյունավետ չլինի, տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Интерфакс-ը։
Ըստ վերջինիս՝ մասնակցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին՝ Բաքուն «ցուցաբերում է բարի մտադրություններ» և «գնում է զիջումների»։
«Եթե այդ հանդիպումը անարդյունավետ չլինի, այդ ժամանակ բանակցությունների հետ կապված մեր բոլոր հույսերը կսպառվեն, և այդ դեպքում մենք այլ ճանապարհ չենք ունենա։ Եվ մենք պետք է դրան («ադրբեջանական» հողերի ազատագրմանը ռազմական ճանապարհով) պատրաստ լինենք»,- հայտարարել է Ալիևը Ադրբեջանի Գերանբոյսկի շրջան կատարված ուղևորության ժամանակ։
«Իհարկե, վերջին տարիների ընթացքում ռազմական շինարարության ոլորտում կատարված աշխատանքները հատուկ նպատակ էին հետապնդում։ Մենք ծախսում ենք միլիարդներ, գնում ենք նոր սպառազինում, տեխնիկա, ամրապնդում ենք մեր դիրքերը շփման գծում։ Մենք դա անում ենք, որովհետև երբեք չենք բացառել և չենք բացառում այդ տարբերակը։ Մենք ունենք ռազմական ճանապարհով հողերի ազատագրման լիարժեք իրավունք։ Միջազգային իրավունքը ամրագրում է դա որպես մեր իրավունք»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևը նաև նշել է, որ մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի շուրջ անցկացրած բանակցությունները անարդյունավետ են եղել, այդ իսկ պատճառով Մյունխենում սպասվող առաջիկա հանդիպումը վճռական է։
«Առաջիկայում կրկին տեղի կունենա իմ հանդիպումը Հայաստանի նախագահի հետ։ Այդ հանդիպումները երբեմն հաջողված են լինում։ Սակայն երբեմն հայկական կողմը զբաղվում է ժամանակի ձգձգմամբ։ Վերջին հանդիպումները, կարող եմ ասել, ոչ մի արդյունք չեն գրանցել, քանի որ հայկական կողմը ցուցաբերել է բացարձակապես ոչ կառուցողական դիրքորոշում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
«Իսկ ո՞րն է դրա պատճառը։ Հնարավոր է, որ դրանց մի փոքր ոգեշնչել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Նրանց մոտ սխալ կարծիք է ստեղծվել, թե հայ-թուրքական սահմանը կբացվի, իսկ ղարաբաղյան հարցը մի կողմ կդրվի։ Սակայն ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ դա չի կատարվի։ Ե՛վ Ադրբեջանի վճռական դիրքորոշումը, և՛ Թուրքիայի հանրության վճռական դիրքորոշումը, և՛ Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, այս ամենը ցույց է տալիս, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող բարելավվել»,- մեջբերում է Իլհամ Ալիևի խոսքերը «ԱզերԹաջ»-ը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment