News.am. 21-11-2009 - Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հոռետեսորեն ու բավականաչափ ագրեսիվորեն է տրամադրված Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 22-ի հանդիպման նկատմամբ: «Ես չեմ կարծում, որ առաջիկա հանդիպման ժամանակ որեւէ փոփոխություն կլինի»,- ասել է նա ու հավելել, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հայամետ է եւ չի համապատասխանում Ադրբեջանի շահերին: Գուլուզադեն կարծում է, որ գերտերությունները աչք են փակում նրա վրա, թե ինչ է կատարվում գրավյալ տարածքներում, որովհետեւ Ադրբեջանի հետ համագործակցությունը նրանց համար բիզնես է, եւ քրիստոնեական երկրները ավելի շուտ կպաշտպանեն քրիստոնյա Հայաստանին, քան կնպաստեն խնդրի լուծմանը մահմեդական Ադրբեջանի օգտին:
«Հայաստանը հրաման ունի Մոսկվայից` չհամաձայնել ոչ մի կարգավորման, պահանջել Ադրբեջանից ԼՂ անկախություն: Դա ընդամենը Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրն է, իսկ Ռուսաստանը ցանկանում Ադրբեջանի հետ զարգացնել հարաբերությունները, չխառնվելով ԼՂ խնդրին»,- ասել է նա:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թե «Թուրքիան մտադիր է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում», Գուլուզադեն նկատել է, որ այդ հայտարարությունը նույնպես կրում է վերացական բնույթ:Saturday, November 21, 2009
Վաֆա Գուլուզադե. «Մյունխենյան հանդիպումը ոչինչ չի փոխի»
News.am. 21-11-2009 - Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հոռետեսորեն ու բավականաչափ ագրեսիվորեն է տրամադրված Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 22-ի հանդիպման նկատմամբ: «Ես չեմ կարծում, որ առաջիկա հանդիպման ժամանակ որեւէ փոփոխություն կլինի»,- ասել է նա ու հավելել, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հայամետ է եւ չի համապատասխանում Ադրբեջանի շահերին: Գուլուզադեն կարծում է, որ գերտերությունները աչք են փակում նրա վրա, թե ինչ է կատարվում գրավյալ տարածքներում, որովհետեւ Ադրբեջանի հետ համագործակցությունը նրանց համար բիզնես է, եւ քրիստոնեական երկրները ավելի շուտ կպաշտպանեն քրիստոնյա Հայաստանին, քան կնպաստեն խնդրի լուծմանը մահմեդական Ադրբեջանի օգտին:
«Հայաստանը հրաման ունի Մոսկվայից` չհամաձայնել ոչ մի կարգավորման, պահանջել Ադրբեջանից ԼՂ անկախություն: Դա ընդամենը Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրն է, իսկ Ռուսաստանը ցանկանում Ադրբեջանի հետ զարգացնել հարաբերությունները, չխառնվելով ԼՂ խնդրին»,- ասել է նա:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թե «Թուրքիան մտադիր է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում», Գուլուզադեն նկատել է, որ այդ հայտարարությունը նույնպես կրում է վերացական բնույթ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment