Monday, November 23, 2009

ԱՊՀ Լրատվական խորհրդի անդամները կհանդիպեն Մինսկում

«ԱՅՍՕՐ» 23.11.2009 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կհանդիպեն ԱՄՊ պետական լրատվական գործակալությունների ղեկավարները: Նշենք, որ ԱՊՀ Լրատվական խորհրդի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ադրբեջանը: Խորհուրդը գլխավորում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոն: ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների X-րդ նիստի մասնակիցները կքքնարկեն Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների համատեղ կազմակերպման հարցը: Այսպես, նախատեսվում է հատուկ օրացույցի հրատարակում, ԱՊՀ երկրներում լուսանկարչական մրցույթի անցկացում, ինչպես նաև համատեղ համացանցային ծրագրի իրականացում: Բացի այդ, Լրատվական խորհրդի մասնակիցները կքննարկեն Հայրենական Մեծ պատերազմի վետերանների տարվանը (2010) նվիրված միջոցառումները: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հատուկ ուշադրության կենտրոնում կլինի վետերանների և նրանց ժառանգների հանդեպ ԶԼՄ-ների պատասխանատվությունը` ֆաշիզմի դեմ պայքարի լուսաբանման և Հաղթանակի կարևորության ընդգծման հարցում: Նիստի ընթացքում մասնակիցները կանդրադառնան նաև լրատվական գործակալությունների լրագրողական կադրերի պատրաստման հարցին և այս համատեքստում ԱՊՀ առաջատար լրատվական հաստատությունների հետ համագործակցությունը:

No comments: