Saturday, November 28, 2009

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բաքու չի մեկնի

Tert.am. 27-11-2009- Դեկտեմբերի 15-ին Բաքվում մեկնարկելու է բռնցքամարտի Աշխարհի 2009 թ. գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են տարվա ընթացքում առավել հաջող հանդես եկած բռնցքամարտիկները: Հայաստանը այս ստուգատեսին չի մասնակցելու: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում հայտնեցին, որ Ադրբեջանը հրավեր չի ուղարկել, իսկ հրավիրելու դեպքում էլ Հայաստանը չէր պատրաստվում մեկնել Բաքու: Հիշեցնենք, որ ձյուդոյում և ըմբշամարտում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներիը միմյանց հարկի տակ հանդես գալու փորձ արդեն ունեն, իսկ ահա մյուս մարզաձևերում սառույցը դեռ չի կոտրվում:

No comments: