Sunday, November 29, 2009

ՍԱՐԳՍՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԼՂՀ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 28-11-2009- Այսօր ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում, Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությանն ու Ղարաբաղի խնդրին: Նա ասել է, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր: Նա ասել է, թե համաձայն է կարծիքներին, որ Թուրքիան ունի յուրահատուկ դիվանագիտական ձեռագիր: Եւ մենք էլ չունենք Թուրքիայի հետ հարաբերության փորձ: Բայց չէ որ մի օր պետք էր սկսեինք: Հավատացնում եմ, որ շատ արագ ենք սովորում, ասել է Սերժ Սարգսյանը: Խոսելով Ղարաբաղյան կարգավորումից, Սերժ Սարգսյանն ասել է, որ ԼՂՀ նկատմամբ որեւէ ոտնձգություն թույլ չի տրվելու, եւ նման փորձի դեպքում կլինի հակադարձում ամենակոշտ ձեւերով: Իսկ կարգավորման առումով, բոլոր հարցերը պետք է լուծվեն մեկ փաթեթի մեջ, ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: