News.am.30-11-2009- Թուրքիայի արեւելյան հատվածի՝ Սիիրտի (Արեւմտյան Հայաստան) շրջանի բնակիչը վարկով գումար է վերցրել, որ փորի, գտնի հայերի կողմից պահած 70 տոննա ոսկին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքիայի Սիիրտի նահանգի Մադեն գյուղում ապրող 43 ամյա Բաբաքը սկսել է քանդել իր հողատարածքը։ Նախորդ տարի այդ գյուղ այցելած հայերի խումբը ավելի ոգեւորեց Բաբաքին։ Հայերի ձեռքին եղել է քարտեզ, որի համաձայն՝ նախկինում հայերի կողմից պահված 70 տոննա ոսկին գտնվում է հենց իր հողամասում։ Բաբաքը թույլտվություն է ստացել փորել 100 քմ տարածք։ Բաբաքը շրջապատից չկարողանալով գումար հայթայթել՝ ստիպված դիմել է բանկին։ Վերջինիս հաջողվել է բանկից ստանալ 20 հազար ԱՄՆ դոլար վարկ։ Այնուհետ Բաբաքը վարձել է տրակտոր, հանքափոր, երկրաբան։ Նրա աշխատանքներին հետեւում են նաեւ տեղի ֆինանսական գծով պատասխանատուն եւ ոստիկանության աշխատակիցները։ Մի քանի անգամ սարքերը ոսկու ազդանշան են տվել, սակայն տասնյակ մետրեր փորելուց հետո՝ պարզվել է, որ ոչինչ չկա։ Բաբաքի գումարները վերջացել են, սակայն ոսկին այդպես էլ չի գտնվել։ Իսկ Բաբաքը ասում է, թե ինքը քարտեզում տեսել է, որ ոսկին իր հողատարածքում է, իսկ դետեկտոր սարքերը ոսկու ազդանշանը տարբեր տեղերից են հաղորդում, որոնց համար կրկին փորելու թույլտվություն է անհրաժեշտ։ «Գումար որ գտնեմ, էլի կփորեմ։ Իմ պապի պապը հայ է եղել։ Ասում են, որ հայերը այստեղից հեռանալուց առաջ ոսկիները թաղել են, նոր գնացել»,-ասել է Բաբաքը։
Monday, November 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment