Tert.am. 28-11-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով ՀՀԿ համագումարին, հայտարարել է, որ կուսակցությունը իր գործողություններով ապացուցել է, որ ցանկության և վճռականության դեպքում կարելի է առաջ շարժվել ցանկացած հարցում։
«Սա են վկայում Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը և այն զարգացումները, որ հետևեցին դրան։ Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ-թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Սա անշուշտ կնպաստի թե՛ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե՛ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը», – ասել է Սերժ Սարգսյանը։
Խոսելով Արձանագրությունների վավերացման գործընթացի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող և պատշաճ կատարող երկիր է և հույս հայտնել, որ Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով։
«Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը։ Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր», – ասել է երկրի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում։
«Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում», – նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ «ունենալով արդարացի մտահոգություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ` մենք, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց»։
«Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել։ Եվ ես հավատացնում եմ ձեզ` մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ», – ասել է Սերժ Սարգսյանը։Sunday, November 29, 2009
Հայ–թուրքական հարաբերություններում գործում է «խելամիտ ժամկետներում» սկզբունքը. ՀՀ նախագահ
Tert.am. 28-11-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով ՀՀԿ համագումարին, հայտարարել է, որ կուսակցությունը իր գործողություններով ապացուցել է, որ ցանկության և վճռականության դեպքում կարելի է առաջ շարժվել ցանկացած հարցում։
«Սա են վկայում Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը և այն զարգացումները, որ հետևեցին դրան։ Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ-թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Սա անշուշտ կնպաստի թե՛ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե՛ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը», – ասել է Սերժ Սարգսյանը։
Խոսելով Արձանագրությունների վավերացման գործընթացի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող և պատշաճ կատարող երկիր է և հույս հայտնել, որ Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով։
«Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը։ Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր», – ասել է երկրի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում։
«Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում», – նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ «ունենալով արդարացի մտահոգություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ` մենք, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց»։
«Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել։ Եվ ես հավատացնում եմ ձեզ` մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ», – ասել է Սերժ Սարգսյանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment