«Ազատություն» 8-12-2009- Երեքշաբթի Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ավելի քան մեկ ամիս առաջ կնքված համաձայնագիրը, որով նախատեսվում է հայկական զինված ուժերի 40 զինծառայողների ուղարկել Աֆղանստան։
Երկուշաբթի օրենսդիրներին ներկայացնելով համաձայնագիրը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ 1 հետեւակային դասակից, 1 բժշկից եւ 3 սպաներից բաղկացած հայկական զորախումբը ծառայելու է Գերմանիայի հրամանատարության տակ։ Նրանց հիմնական առաքելությունը պետք է լինի Քունդուզ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտի եւ շինությունների պահպանությունը։
Այս քայլով Հայաստանը ստանձնում է միջազգային անվտանգության համակարգի ձեւավորման գործում սեփական մասնաբաժինն ունենալու պատասխանատվությունը, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով. - «Ինչպես ասում են՝ մենք ոչ միայն սպառող ենք, այլեւ անվտանգության միջավայրի ձեւավորման համար կոնկրետ մասնակցություն ունեցող պետություն»։Wednesday, December 9, 2009
Խորհրդարանը հավանություն տվեց 40 զինծառայողի Աֆղանստան ուղարկելու ծրագրին
«Ազատություն» 8-12-2009- Երեքշաբթի Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ավելի քան մեկ ամիս առաջ կնքված համաձայնագիրը, որով նախատեսվում է հայկական զինված ուժերի 40 զինծառայողների ուղարկել Աֆղանստան։
Երկուշաբթի օրենսդիրներին ներկայացնելով համաձայնագիրը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ 1 հետեւակային դասակից, 1 բժշկից եւ 3 սպաներից բաղկացած հայկական զորախումբը ծառայելու է Գերմանիայի հրամանատարության տակ։ Նրանց հիմնական առաքելությունը պետք է լինի Քունդուզ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտի եւ շինությունների պահպանությունը։
Այս քայլով Հայաստանը ստանձնում է միջազգային անվտանգության համակարգի ձեւավորման գործում սեփական մասնաբաժինն ունենալու պատասխանատվությունը, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով. - «Ինչպես ասում են՝ մենք ոչ միայն սպառող ենք, այլեւ անվտանգության միջավայրի ձեւավորման համար կոնկրետ մասնակցություն ունեցող պետություն»։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment