Tert.am. 9-12-2009- Մի շարք ցնցող բացահայտումներ են հրապարակվել Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչության թոշակի անցած նախկին պաշտոնյայի, ԱՄՆ դեսպան Արմա Ջեյն Կարաերի հարցազրույցից, որոնք վերաբերում են 1980-ականներին ԱՄՆ պետդեպարտամենտի հետկուլիսյան ջանքերին, որոնց նպատակներ կասեցնել երկրի Կոնգրեսի նախաձեռնությունը՝ նպատակաուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն։
Բացահայտումները Կարաերի հետ բանավոր հարցազրույցի մի մասն են կազմում, երբ վերջինս, բացի իր վերոնշյալ պաշտոններից, ծառայում էր որպես առևտրային գործակալ Անկարայում և Թուրքիայի գծով պետդեպարտամենտի ավագ գործակալն էր։
«Կարաերի՝ որպես պետական ծառայողի հարցազրույցը ցեղասպանության ժխտման անթաքույց լկտիության ապշեցուցիչ օրինակ է»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։
«Կարաերի անխիղճ նկատառումներն իրենց ողջ էությամբ վառ ապացույց են նրա, թե ինչ աստիճանի են հասել Միացյալ Նահանգները՝ հօգուտ Թուրքիայի ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը։ Վշտացնող է, բայց կարծես թե, այսօր էր մեր ազգի արտաքին գործերի գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում գերակշռում է բարոյականության շուրջ այն տարածված մոտեցումը, որը առկա էր Կարաերի հարցազրույցում»,- եզրափակել է Արամ Համփարյանը։
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment