Panorama.am. 31-11-2009- Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին քննադատության է ենթարկել Պաշտոնական Բաքվի վարած պրոռուսական քաղաքականությանը: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ Յոլ» պարբերականը:
Անդրադառնալով ռուս-արբեջանական հարաբերությունների շարունակական մերձեցմանը, Քերիմլին նշել է. «Քանի դեռ Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, Հայաստանի դիրքերն ավելի ամուր կլինեն, քան մերը»,- ասել է Քերիմլին:
Նշենք, որ վերլուծաբանների գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Արևմուտքի ճիգերն Ադրբեջանի կողմից խիստ բացասական գնահատականի արժանացան: Պաշտոնական Բաքուն կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը բացասականորեն է անդրադառնալու Ադրբեջանի վրա: Այնտեղ համոզված են, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ` Հայաստանի դիրքերն ամրապնդվելու են, ինչի արդյունքում էլ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում հանդես է գալու առավել ամուր դիրքերից:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման առաջին իսկ օրերից Ադրբեջանն անընդհատ զգուշացնում էր, որը ինքը կարող է իր քաղաքական կուրսում փոփոխություններ կատարել` այդ կերպ փորձելով ճնշումներ գործադրել Արևմուտքի վրա, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը սառեցնելու կամ ԼՂ հիմնախնդրին ադրբեջանանպաստ լուծում ապահովելու համար:
Վերլուծաբանների համոզմամբ` Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցումը ոչ այլ ինչ է, քան Արևմուտքի կողմից ձեռնարկված քաղաքականության վրա ճնշումներ իրականացնելու փորձ:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment