Thursday, December 17, 2009

ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆ. «ԱՄՆ-Ը ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ»

«ԱԶԳ» , 17-12-2009- Ադրբեջանական APA գործակալությանը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի ԼՂՀ կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր տեսնել: Ամերիկացի դիվանագետն ասել է, որ այս հարցով ակտիվորեն զբաղվում են, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն էլ չափազանց ակտիվ է: «Հուսով եմՙ մոտ ժամանակներս առաջընթաց ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապված որոշակի պայմանավորվածություն կա, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտության լուծման գործում: Կարծում եմ` հակամարտության կարգավորումը օգտակար կլինի բոլոր կողմերի համար»:

No comments: