Panorama.am. 9-12-2009- Ամերիկյան քաղաքականությունը շարունակելու է կարգավորել իր խնդիրները Կովկասում և առհասարակ ամբողջ աշխարհում: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է Համաշխարհային էկոնոնիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:
Կռիլովը նշել է, որ ԱՄՆ-ն իր հետաքրքրություններին համահունչ քաղաքականությունն է իրականացնում ամբողջ աշխարհում: Եվ պետք չէ ակնկալել, որ ԱՄՆ, Ռուսաստանը, ԵՄ-ը կամ Թուրքիան, ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու հարցում միանշանակորեն իրենց լուծումը կթելադրեն կողմերից մեկին:
Միջազգային փորձագետն անդրադառնալով Ադրբեջանի կողմից կատարվող ռազմատենչ հայտարարություններին, նշել է, որ չի կարծում, ԼՂ հարցը կկարգավորվի ռազմական ճանապարհով: Նմանատիպ ցանկացած փորձ կործանարար հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment