Monday, December 14, 2009

Ադրբեջանական կողմը բոլոր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարը

News.am. 14-12-2009- Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի խախատման դեպքեր են գրանցվել։ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շփման գծի բոլոր ուղղություններով, տարբեր տիպի զենքերով, այդ թվում՝ դիպուկահար հրացաններով, կրակ է բացել։ Զոհեր չկան։ Ղարաբաղյան կողմը համարժեք գործողությունների է դիմել։

No comments: