Monday, December 14, 2009

Բարաք Օբաման դժգոհ է իր անվտանգության ծառայությունից

Aysor.am. 14-12-2009- Այլևս ոչ մի անկոչ հյուրի չի հաջողվի թափանցել Սպիտակ Տուն, -կիրակի օրը խոստացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` մեկնաբանելով նոյեմբերի 24-ին Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի պատվին կազմակերպած պետական ընդունելության ժամանակ վարչակազմի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում է Իտառ-Տասսը: Նշենք, որ Վիրջինիայից ժամանած ամուսնական զույգը` Թարիք և Միշել Սալահիները, ովքեր հայտնի են մի շարք ռեալիթի-շոուներին մասնակցելու համար, ներթափանցել էր մեծ վրան, որը վեր էր խոյացել Սպիտակ Տան դիմաց` հենց մարգագետնի վրա: Զույգը հրավիրյալների ցանկում չկար և նրանց պարտավոր էին մուտքի մոտ կանգնեցել անվտանգության ծառայության աշխատակիցները, բայց չգիտես ինչու իրենց պարտականությունները չէին կատարել: Հնարավոր է, ոչ ոք էլ չիմանար անկոչ հյուրերի այցի մասին, եթե չլիներ ամուսինների պատվասիրությունը. Միշել Սալահին ընդունելությունից մի քանի լուսանկար է տեղադրել «Ֆեյսբուքի» իր էջում:

No comments: