News.am 9-12-2009- Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովում:
«Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները դուք փորձում եք լուծել՝ փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջման որոնում ցուցաբերելով»,- նշել է Մեդվեդեւը: Ռուսաստանի նախագահի խոսքով, կարեւոր է գիտակցել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը «որեւէ մեկի դեմ ուղղված կարգավորում չէ, այլ արվում է միայն Հայաստանի եւ Թուրքիայի համար», հաղորդում է Trend News-ը:Wednesday, December 9, 2009
Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանը շարունակելու է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
News.am 9-12-2009- Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովում:
«Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները դուք փորձում եք լուծել՝ փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջման որոնում ցուցաբերելով»,- նշել է Մեդվեդեւը: Ռուսաստանի նախագահի խոսքով, կարեւոր է գիտակցել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը «որեւէ մեկի դեմ ուղղված կարգավորում չէ, այլ արվում է միայն Հայաստանի եւ Թուրքիայի համար», հաղորդում է Trend News-ը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment