Tuesday, December 1, 2009

Փողոցային անկարգությունները Թուրքիայում շարունակվում են

Panorama.am. 1-12-2009- «Մերսինի, Դիարբեքիրի և Հաքքարիի անկարգություններից հետո հերթը հասավ Ստամբուլին»,- գրում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքը` նկատի ունենալով քրդերի և ոստիկանների միջև եղած բախումները: Շուրջ 60 հոգուց կազմված ցուցարարների մի խումբ քուրդ գրոհայիններին սատարող կոչերով դուրս է եկել Ստամբուլի Դոլափդերե պողոտա և քարեր ու բենզինով շշալցված վառվող տարաներ նետել պողոտայով անցնող մեքենաների վրա: Օրինապահներն հասարակական կարգը խանգարողներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ` նույն ժամանակահատվածում ըմբոստ ցուցարարների հավաք է եղել նաև Էսենյուրթում: Այստեղ հավաքվածները դարձյալ հնչեցրել են քուրդ զինյալների գորոծողությունները խրախուսող կոչեր: Այնուհետև նրանք հարձակվել են մոտակա խանութներից մեկի վրա և հրկիզել այն: Միաժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել նաև Աթշեհիրում: Թուրքական ոստիկանությունը, կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, կարողացել է փախուստի մատնել հանդուգն ցուցարարներին:

No comments: