Wednesday, December 2, 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շատ կարեւոր են

/PanARMENIAN.Net/ 01.12.2009 - ԵԱՀԿ ՄԽ հովանավորությամբ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ համանախագահների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շատ կարեւոր են: Այդ մասին ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ արտգործնախարար Ջորջե Պապանդրեուն: «Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայում, որպեսզի աջակցեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին առկա տարաձայնությունների շուրջ բարդ որոշումների ընդունման նախաշեմին: Այստեղ` Աթենքում, մենք կասկած անգամ չպետք է ունենանք, որ այդ գործընթացն օժանդակում է ողջ ԵԱՀԿ-ն»,- ընդգծեց Պապանդրեուն, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

No comments: