Wednesday, December 2, 2009

Ռուսաստանը ցանկանում է գրավել Ադրբեջանի կապի շուկան

Aysor.am. 1-12-20009- Ռուսաստանի «Ռոստելեկոմ» և «Սիստեմա» ընկերությունները հայտարարել են, որ ցանկանում են մասնակցել Ադրբեջանի երկու խոշոր կապի օպերատորների` «Ազտելեկոմի» և «Բաքվի հեռախոսային կապի արտադրական միավորումների» ակտիվների` եկող տարի սպասվող սեփականաշնորհման գործընթացին: Այս մասին գրում է «Ազադլըգը»: Ըստ նույնանուն ռադիոկայանի, «Ռոստելեկոմը» ԱՊՀ երկրներում մագիստրալային ցանցերի շինարարությունն է ծրագրում և այդ պատճառով նպատակ ունի ձեռք բերել իր պահանջներին բավարարող ցանկացած օպերատորի ակտիվները, իսկ «Սիստեմա» ընկերության հետաքրքրվածության աստիճանը կբացահայտվի սեփականաշնորհման պայմանների հրապարակումից հետո: Ադրբեջանական այդ երկու ընկերությունների ակտիվների 100 տոկոսը տնօրինում է Ադրբեջանի կառավարությունը: Ներկայումս «Բաքվի հեռախոսային կապ», «Ազտելեկոմ», «Տելեռադիո» արտադրական միավորումներ ընկերությունները «Ազերֆոն» շարժական կապի օպերատորի հետ միասին «Ազերտելեկոմ» միավորման բաժնետերերն են: «Ազերտելեկոմ» ընկերությունն` իր հերթին, ռուսաստանյան Synterra GSC ընկերության հետ համատեղ հիմնադրել է C-Ring Telecom ընկերությունը:

No comments: