«ԱԶԳ», 09-12-2009- Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ եւ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին: ՀՅԴ խմբակցության ղեկավար, Վահան Հովհաննիսյանը Թուրքայի Ազգային ժողովի փոխնախագահ Սադիկ Յաքութի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանն անդրադարձավ, թե չեն էլ կարող քննարկման դնել արձանագրությունների վավերացման հարցը, մինչեւ հայկական ուժերը չսկսեն հետ քաշվել Ղարաբաղից եւ շրջապատող տարածքներից: Ըստ նրա` մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունը կարող է կրկին ասել, թե սա ներքին օգտագործման համար արված հայտարարություն է, բայց Էրդողանն ԱՄՆ-ում ամբողջությամբ հաստատել է այդ միտքը` ասելով դա ամերիկացիներին, որոնք բազմիցս մեր սրտերին փորձում էին մեռոն կաթեցնել, թե իբր ղարաբաղյան բանակցությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված չեն. «Նա հստակորեն ասել է, որ մինչեւ Ղարաբաղի հարցում Հայաստանը զիջումներ չանի Ադրբեջանին, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ եւ ոչ մի բաց սահման չի լինելու: Այս ֆոնի վրա շատ դեմագոգիկ են հնչում նաեւ Էրդողանի հայտարարությունները, թե մենք չենք կարող ազդել Թուրքիայի Ազգային ժողովի վրա, որովհետեւ Ազգային ժողովն անկախ ատյան է եւ ինքը կորոշի, բայց դա ասում է այնտեղ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարը»: Ո՞րը կարող է լինել Հայաստանի համարժեք պատասխանն ըստ պատգամավորի. «Մենք ակնկալում եւ պահանջում ենք ՀՀ նախագահից, որն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարն է, որ նա հայտարարի, թե Հայաստանի գործադիր իշխանությունները եւ ինքը` նախագահը, ոչ մի ձեւով չեն կարող ազդել Ազգային ժողովում (արձանագրությունների) քննարկման, քվեարկության եւ վավերացման վրա»:
Հայաստանի նախագահի առաջին օգնական Վիգեն Սարգսյանը մի միջազգային ֆորումի ժամանակ վերջերս հայտարարել է, որ Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները մինչեւ հունվարի վերջը: Ըստ Վ. Հովհաննիսյանիՙ այս հայտարարությամբ մեր իշխանությունները սկսում են ֆիքսել, թե ո՞րն է այդ խելամիտ ժամկետը. «Բայց չի ասվում ամենակարեւորը` եթե Թուրքիան դա չանի մինչեւ հունվարի վերջ, ապա ի՞նչ կանենք մենք: Եվ մենք ակնկալում ենք, որ դա հստակ բացատրվի մեր իշխանությունների կողմից»:Wednesday, December 9, 2009
ԷՐԴՈՂԱՆ-ՕԲԱՄԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ
«ԱԶԳ», 09-12-2009- Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ եւ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին: ՀՅԴ խմբակցության ղեկավար, Վահան Հովհաննիսյանը Թուրքայի Ազգային ժողովի փոխնախագահ Սադիկ Յաքութի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանն անդրադարձավ, թե չեն էլ կարող քննարկման դնել արձանագրությունների վավերացման հարցը, մինչեւ հայկական ուժերը չսկսեն հետ քաշվել Ղարաբաղից եւ շրջապատող տարածքներից: Ըստ նրա` մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունը կարող է կրկին ասել, թե սա ներքին օգտագործման համար արված հայտարարություն է, բայց Էրդողանն ԱՄՆ-ում ամբողջությամբ հաստատել է այդ միտքը` ասելով դա ամերիկացիներին, որոնք բազմիցս մեր սրտերին փորձում էին մեռոն կաթեցնել, թե իբր ղարաբաղյան բանակցությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված չեն. «Նա հստակորեն ասել է, որ մինչեւ Ղարաբաղի հարցում Հայաստանը զիջումներ չանի Ադրբեջանին, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ եւ ոչ մի բաց սահման չի լինելու: Այս ֆոնի վրա շատ դեմագոգիկ են հնչում նաեւ Էրդողանի հայտարարությունները, թե մենք չենք կարող ազդել Թուրքիայի Ազգային ժողովի վրա, որովհետեւ Ազգային ժողովն անկախ ատյան է եւ ինքը կորոշի, բայց դա ասում է այնտեղ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարը»: Ո՞րը կարող է լինել Հայաստանի համարժեք պատասխանն ըստ պատգամավորի. «Մենք ակնկալում եւ պահանջում ենք ՀՀ նախագահից, որն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարն է, որ նա հայտարարի, թե Հայաստանի գործադիր իշխանությունները եւ ինքը` նախագահը, ոչ մի ձեւով չեն կարող ազդել Ազգային ժողովում (արձանագրությունների) քննարկման, քվեարկության եւ վավերացման վրա»:
Հայաստանի նախագահի առաջին օգնական Վիգեն Սարգսյանը մի միջազգային ֆորումի ժամանակ վերջերս հայտարարել է, որ Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները մինչեւ հունվարի վերջը: Ըստ Վ. Հովհաննիսյանիՙ այս հայտարարությամբ մեր իշխանությունները սկսում են ֆիքսել, թե ո՞րն է այդ խելամիտ ժամկետը. «Բայց չի ասվում ամենակարեւորը` եթե Թուրքիան դա չանի մինչեւ հունվարի վերջ, ապա ի՞նչ կանենք մենք: Եվ մենք ակնկալում ենք, որ դա հստակ բացատրվի մեր իշխանությունների կողմից»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment