/PanARMENIAN.Net/ 25.12.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դինամիկան 2010-ին անփոփոխ կմնա եւ կլինի այնպիսին, ինչպիսին 2009-ին էր: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման կարծիք հայտնեց լրագրողներին Երեւանում կայացած մամլո ասուլիսում` ամփոփելով 2009 թվականը: Ընդ որում, նա ավելացրեց, որ Իրանի իրական մասնակցությունն այդ հակամարտության լուծմանը քիչ հավանական է, քանի որ կարգավորման ձեւաչափը չի փոխվելու:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում երկու երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրված Արձանագրությունների` Թուրքիայի կողմից վավերացվելու ժամկետներին, ապա Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել դրանք` նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է այդ գործընթացի զարգացման բոլոր հնարավոր սցենարները:
Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, պետության արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը:Sunday, December 27, 2009
Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ժամկետները
/PanARMENIAN.Net/ 25.12.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դինամիկան 2010-ին անփոփոխ կմնա եւ կլինի այնպիսին, ինչպիսին 2009-ին էր: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման կարծիք հայտնեց լրագրողներին Երեւանում կայացած մամլո ասուլիսում` ամփոփելով 2009 թվականը: Ընդ որում, նա ավելացրեց, որ Իրանի իրական մասնակցությունն այդ հակամարտության լուծմանը քիչ հավանական է, քանի որ կարգավորման ձեւաչափը չի փոխվելու:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում երկու երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրված Արձանագրությունների` Թուրքիայի կողմից վավերացվելու ժամկետներին, ապա Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել դրանք` նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է այդ գործընթացի զարգացման բոլոր հնարավոր սցենարները:
Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, պետության արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment