Thursday, December 24, 2009

Թուրքիան պետք է հիշի, որ ժամանակը ռետինե չի. Իսկանդարյան

Tert.am. 23-12-2009- Հայաստանի նախագահի հրամանը, որի համաձայն, ուղղումներ պետք է կատարվեն միջազգային պայմանագրեր ստորագրելու, վավերացնելու և անվավեր ճանաչելու վերաբերյալ օրենքում, կարելի է դիտարկել որպես Արձանագրությունների շուրջ Թուրքիայի խորհրդարանի որոշման վրա ազդելու փորձ: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է Արձանագրությունների վավերացման հարցը: Դրա վրա փորձում են ազդել տարբեր ուժեր և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ հայ»,- ասել է Իսկանդարյանը: Քաղաքագետը նաև հավելել է, որ նախագահն իր հայտարարությամբ փորձ է արել հասկացնել Թուրքիային, որ «ժամանակը ռետինե չի, և եթե Արձանագրությունները չվավերացվեն, ապա գործընթացը կուղեկցվի մեծ ռիսկերով»:

No comments: