Friday, December 4, 2009

Շվեյցարիան հատուցում է մինարեթների կառուցումն արգելելու համար

Aysor.am.3-12-2009- Երկրում մինարեթների կառուցումն արգելելու պատճառով Շվեյցարիան գտնվում է սուր քննադատության ճիրաններում: «Կոմերսանտը» գրում է, որ երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նավաթենհեմ Պիլեյը որոշումը «չափազանց անհաջող քայլ է» որակել: Թուրքիան կոչ է արել մահմեդականներին շվեյցարական բանկերից դուրս հանել ակտիվները, իսկ հարևանները մտադիր են բարձրացնել Շվեյցարիայի կողմից Եվրոպական Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման հարցը: Մահմեդական երկրներից ուղիղ սպառնալիքներ են հնչում Շվեյցարիայի հասցեին: Եվրամիությունում Թուրքիայի գլխավոր բանակցող Էգեմոն Բաղաբշը, իր հերթին, կոչ է արել իսլամական աշխարհի ներկայացուցիչներին շվեյցարական բանկերի ակտիվները տեղափոխել Թուրքիա: Շվեյցարական հանրության մոտ ևս Եվրոպայի այլ երկրներում տիրող տրամադրություններն են տիրում: Ավելի քան 50 հազար ֆրանսիացիներ հարցվել են «Ֆիգարո» պարբերականի կողմից, և պարզվել է, որ մինարեթների կառուցումն արգելող բանաձևին կողմ են ֆրանսիացիների ավելի քան 73 տոկոսը: Իսկ Գերմանիայում «Շպիգելի» հարցումները ցույց են տվել, որ այդ տեսակետը պաշտպանում է գերմանացիների շուրջ 78.5 տոկոսը:

No comments: