«ԱԶԳ», 04-12-2009- Ջուլֆայի գերեզմանատան դիտավորյալ ավերման 4-րդ տարելիցի առթիվ, որը վերջանում է դեկտեմբերի 15-ին, «Ջուլֆայի վիրտուալ հուշահամալիրն ու թանգարանը» կայքը հայտարարել է, ըստ Լոնդոնիցՙ Ասատուր Գյուզելյանից ստացված հաղորդագրության, բանաստեղծության մրցույթ, որը կծառայի հավերժացնելու միջնադարյան մեծագույն հայկական գերեզմանատան մշակութային արժեքը եւ դատապարտելու չորս տարի առաջ կատարված ամոթալի վանդալիզմը:
Բանաստեղծությունը փաստագրական այլ տվյալների հետ ներառվելու է «Ջուլֆա» ծրագրում, որի վերաբերյալ մանրամասներ կարելի է ձեռք բերել այցելելով www.djulfa.com կայքը:
Իսկ բանաստեղծությունները մինչեւ դեկտեմբերի 20-ը կարելի է ուղարկել contact@djulfa.org հասցեին:
Friday, December 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment