Aysor.am. 9.12.2009- 2003 թվականի հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր պետություններին ստորագրել և վավերացնել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ Հռչակագիրը: Հայաստանը ստորագրեց այս փաստաթուղթը 2003 թվականին, իսկ ավելի վաղ` 1999-ին մեր երկիրը նաև վավերացրել է Եվրոպայի խորհրդի Հռչակագիրը` կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին:
Այս տարի, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ իր ամենամյա ուղերձում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է. «Ես կոչ եմ անում բոլորին պարտավորվել երբեք չառաջարկել և չվերցնել կաշառք: Եթե մենք ապրենք այդ սկզբունքով, աշխարհում կգերակայի ազնիվ մոտեցումը, և դա կբարձրացնի մեր հնարավորությունները զարգացման բնագավառում նպատակներին հասնելու համար, որոնք ձևակերպված են Հազարամյակի հայտարարագրում»:
Նշենք, որ այսօր Երևանում տեղի կունենա համաժողով` նվիրված Միջազգային հակակոռուպցիոն օրվան, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և այլոք:
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment