Tert.am. 14-12-2009- Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո` Միլանի կենտրոնում նրա վրա կատարված հարձակումից հետո:
Վարչապետի բժիշկ Ալբերտո Ձանգրիլոյի խոսքերով` Բեռլուսկոնիից մի քանի շաբաթ կպահանջվի` ստացած վնասվածքներից լիովին ապաքինվելու համար:
Բժիշկը նաև հայտնել է, որ ջարդվել են վարչապետի երկու ատամները, ինչպես նաև կոտրվել է քիթը: Բացի այդ, տուժածը շատ արյուն է կորցրել, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ Իտալիայի ոստիկանությունն արդեն մեղադրանք է ներկայացրել հոգեկան հիվանդությամբ տառապող 42-ամյա Մասսիմո Տարտալյեին:
Ինչպես պատմել է բժիշկ Զանգրիլոն, հնարավոր է, որ Բեռլուսկոնին ստիպված լինի հիվանդանոցում անցկացնել մինչև երկու օր:
Բեռլուսկոնիի վրա նետել էին Միլանի տաճարը պատկերող հուշանվեր, երբ նա ինքնագրեր էր բաժանում հարապարակային ելույթից հետո:
Ինչպես գրում է իտալական մամուլը, վարչապետի ելույթի ժամանակ մարդկանց ոչ մեծ մի խումբ աղաղակում և սուլում էր, ինչից հետո ներկաների և Բելռուսկոնիի թիկնապահների միջև բախում է տեղի ունեցել:
Հարձակումից հետո վարչապետին ուղեկցողները նրան օգնել են բարձրանալ և օգնել են նրան նստել մեքենա: 73-ամյա քաղաքական գործչի դեմքն ամբողջովն արյունոտված էր:Monday, December 14, 2009
Միլանում հարձակավել են Իտալիայի վարչապետի վրա
Tert.am. 14-12-2009- Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո` Միլանի կենտրոնում նրա վրա կատարված հարձակումից հետո:
Վարչապետի բժիշկ Ալբերտո Ձանգրիլոյի խոսքերով` Բեռլուսկոնիից մի քանի շաբաթ կպահանջվի` ստացած վնասվածքներից լիովին ապաքինվելու համար:
Բժիշկը նաև հայտնել է, որ ջարդվել են վարչապետի երկու ատամները, ինչպես նաև կոտրվել է քիթը: Բացի այդ, տուժածը շատ արյուն է կորցրել, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ Իտալիայի ոստիկանությունն արդեն մեղադրանք է ներկայացրել հոգեկան հիվանդությամբ տառապող 42-ամյա Մասսիմո Տարտալյեին:
Ինչպես պատմել է բժիշկ Զանգրիլոն, հնարավոր է, որ Բեռլուսկոնին ստիպված լինի հիվանդանոցում անցկացնել մինչև երկու օր:
Բեռլուսկոնիի վրա նետել էին Միլանի տաճարը պատկերող հուշանվեր, երբ նա ինքնագրեր էր բաժանում հարապարակային ելույթից հետո:
Ինչպես գրում է իտալական մամուլը, վարչապետի ելույթի ժամանակ մարդկանց ոչ մեծ մի խումբ աղաղակում և սուլում էր, ինչից հետո ներկաների և Բելռուսկոնիի թիկնապահների միջև բախում է տեղի ունեցել:
Հարձակումից հետո վարչապետին ուղեկցողները նրան օգնել են բարձրանալ և օգնել են նրան նստել մեքենա: 73-ամյա քաղաքական գործչի դեմքն ամբողջովն արյունոտված էր:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment