«Լրագիր» 20-6-2012-2008 թվականի սեպտեմբերին Երեւանում պատգամավորի թիկնազորը դաժանաբար ծեծեց եւ սպանեց ՀՀԿ անդամ Անդրանիկ Բաբայանին, ով 8 օր գտնվելով հիվանդանոցում, մահացավ այդպես էլ ուշքի չգալով: Նրան ծեծել էր պատգամավոր, ՀՀԿ-ական, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի թիկնազորը: ՀՀԿ անդամ Անդրանիկ Բաբայանին ծեծել էին սխալմամբ, լրագրող Արթուր Սահակյանի փոխարեն, որի հանդեպ Ալրաղացի Լյովը, ըստ մամուլի հրապարակումների, փորձել էր ինքնադատաստան տեսնել իր ընկերուհուն՝ Մարինե Մադաթյանին /ՀՀԿ-ի Մարիշ/ իբր բռնաբարելու փորձի համար: Անդրանիկ Բաբայանը վարել էր Արթուր Սահակյանի մեքենան, թիկնազորն էլ համարել էր, որ նա Սահակյանն է եւ ինքնադատաստան տեսել նրա հետ: Դեպքին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը, իհարկե չհիշատակելով, որ հատկապես դրան է անդրադառնում: Բայց, բոլորի համար պարզ էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի անդրադարձը վերաբերում էր հենց այդ դեպքին, որը մեծ աղմուկ էր հանել այդ օրերին: Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից իր առաջին եւ առայժմ այդ ձեւաչափով վերջին ուղերձն էր հղում խորհրդարանին եւ ժողովրդին: Ելույթը նա ավարտեց խոսելով “երկու արատավոր երեւույթի մասին”: Դրանցից մեկը հենց վերաբերում էր տեղի ունեցած բռնությանը: “Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում, բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ, ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր երեւույթներից, որովհետեւ հետեւանքները, իսկականից, իսկապես տեսանելի են լինելու”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: “Սեպտեմբերի 29-ին ոստիկանության լրատվության վարչությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` դրանից մեկ շաբաթ առաջ 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հեղինակն ինքն է: Սակայն օրեր անց ոստիկանությունը նոր հաղորդագրությամբ տեղեկացրեց, թե սեպտեմբերի 27-ին բաժին ներկայացած Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը խոստովանել են, որ «Արմեն Սարգսյանի հետ մտել են սրճարան, հայհոյել ու ծեծել են աշխատակիցներին»:Իսկ Արմեն Սարգսյանը, ով մինչ այդ ամեն ինչ վերցրել էր իր վրա, արդեն նոր ցուցմունք էր տվել եւ նշել, թե ընդամենը «ներկա է եղել սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել»: Թե ինչո՞ւ Արմեն Սարգսյանին «վերապահած» գլխավոր դերը վերածվեց չորրորդականի, մամուլում արդեն դատողություններ հնչել են: Ըստ դրանց` Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը, որոնց մարմնի կառուցվածքն ընդհանրապես չի համապատասխանում Լեւոն Սարգսյանի թիկնազորում ընդգրկվածների ֆիզիկական տվյալներին, պատահական մարդիկ են:Եվ հնարավոր է` Ալիխանյանը եւ Ազիբեկյանը դեպքի վայրում նույնիսկ չեն էլ եղել: Պարզապես նրանք ինչ-որ բանի դիմաց համաձայնել են հանցագործությունը վերցնել իրենց վրա, որպեսզի ջրից հնարավորինս չոր դուրս գա եւ պատժից խուսափի նաեւ պատգամավոր Լ.Սարգսյանի թիկնապահ Արմեն Սարգսյանը”, 2008 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մասին գրում է hetq.am-ը 2009 թվականի հունիսի 25-ին: “Շատ չանցած ամեն ինչ հստակ ուրվագծվեց. քրեական գործից անջատվեց «Ադնակլասնիկում» տեղի ունեցած «խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը», իսկ հիշյալ երեք անձանց մասով գործն ուղարկվեց դատարան` ըստ էության քննելու: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը գործը քննեց արագացված կարգով: Մեղադրյալները, այդ թվում` Արմեն Սարգսյանը, լիովին ընդունեցին առաջադրված մեղադրանքը: Այս տարվա մարտի 23-ին դատավոր Վարդան Աբրահամյանը Սահակ Ազիզբեկյանին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման` «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» եւ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» համար: Ինչպես Սամվել Ալիխանյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը մեղադրվում էին «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» մեջ: Երկուսի համար էլ մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդել էր` որպես պատիժ սահմանել 3 տարվա ազատազրկում: Բայց դատավորը Ալեքսանյանին դատապարտեց 2,5 տարվա, իսկ Սրմեն Սարգսյանին, նույն արարքի համար, 6 ամսվա ազատազրկման: Դատավճռի հրապարակման հաջորդ օրը` մարտի 24-ին, Արմեն Սարգսյանը հայտնվել է ազատության մեջ”, շարունակում է hetq.am-ը: Չորս տարի անց, 2012 թվականի հունիսին, մեկ այլ պատգամավորի, ՀՀԿ-ականի, ՀՀԿ խմբակցության անդամի թիկնազոր դաժանաբար ծեծի է ենթարկում պաշտպանության նախարարության հոսպիտալի բժիշկներին, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, ծայրահեղ ծանր վիճակում է եւ նրա կյանքը վտանգի տակ է: “Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն”, հայտարարում էր Սերժ Սարգսյանը չորս տարի առաջ: Հետաքրքիր է, երբ Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներով պատասխանում էր լրագրողների հեռուստազանգերին, երբ հայտարարում էր, որ այս կամ այն կողմնորոշման եւ վարքի տեր անձանց ինքն անձամբ կպատժի եւ այլն, թե Սերժ Սարգսյանը, թե ՀՀԿ որեւէ անդամ արդյոք նրան որեւէ կերպ դիտողություն անում էին, ասելով, որ մարդուն այս կամ այն վարքի համար պետք է պատժի օրենքը, համապատասխան պետական կառույցը, ոչ թե պատգամավորը կամ օլիգարխը: Եթե անեին, ապա Ռուբեն Հայրապետյանի կամ նրա ռեստորանի անվտանգության աշխատակիցները հազիվ թե իրենց իրավունք վերապահեին մահացու ծեծել ռեստորանում թեկուզ անկարգություն կամ անշնորհքություն ցուցաբերած որեւէ անձի: Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել Հարսնաքարի դեպքի առիթով, որտեղ փորձում է պատասխանատվությունը հանել իր վրայից, հայտարարելով, թե իր բուն աշխատանքը պատգամավորությունն ու ֆուտբոլն է, եւ իր ընտանիքին պատկանող բիզնեսների անմիջական կառավարման հետ առնչություն չունի ու չի կարող պատասխան տալ այդ բիզնեսների աշխատակիցների վարքի համար: Մի կողմ թողնենք այն, թե ով է հավատալու, որ պատգամավորը իր բիզնեսների կառավարմանն անմիջական առնչություն չունի: Ենթադրենք չունի, բայց նրա վարքը անմիջական ազդեցություն ունի իր բիզնեսների աշխատակիցների, այդ թվում մատուցողների եւ անվտանգության անձնակազմի վրա: Եվ երբ նրանք տեսնում են, թե ինչպես է իրենց գործատուն կամ ղեկավարն անարգել սպառնում աջ ու ձախ, խոստանում պատժել եւ այլն, նրանք համարում են, որ Հայրապետյանի այդ իրավունքը տարածվում է նաեւ իրենց վրա: Ալրաղացի Լյովի թիկնազորի “սխրանքը” չորս տարի անց կրկնում է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դա վկայում է, որ չորս տարի առաջ Սերժ Սարգսյանի տված գնահատականը չի ազդել համակարգի վրա, չի եղել թե կուսակցական ուղենիշ, թե պետական կարգի մասին ազդեցիկ հավաստիացում: Այլ կերպ ասած, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը ֆիզիկապես մայորին, իսկ բարոյապես Սերժ Սարգսյանին է ենթարկել բռնության, ցույց տալով, որ նրա խոսքը համակարգի համար չունի արժեք: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանին հարկ է իր համակարգի “օդիոզ” դեմքերին զգուշացնել մեկ առ մեկ, անուն առ անուն, ընդ որում հրապարակավ, եւ զգուշացնել ամեն տարի, ոչ թե չորս տարին մեկ, կամ զգուշացնել եռամսյակը մեկ: Լեւոն Սարգսյանը չորս տարի անց չհայտնվեց ՀՀԿ պատգամավորների ցուցակում եւ մեծամասնական կազմում: Ռուբեն Հայրապետյանն էլ կարծես թե չէր լինելու խորհրդարանում, բայց հետո Սամվել Ալեքսանյանը համոզեց նրան, իսկ Հայրապետյանն էլ հայտարարեց, թե իրեն կարող է համոզել միայն Սամվել Ալեքսանյանը: Գուցե տարբերակ է նաեւ այն, որ Սամվել Ալեքսանյանը զգուշացնող ուղերձներ հղի համակարգին, ոչ թե Սերժ Սարգսյանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Wednesday, June 20, 2012
Ալրաղացի Լյովից մինչեւ Նեմեց Ռուբո
«Լրագիր» 20-6-2012-2008 թվականի սեպտեմբերին Երեւանում պատգամավորի թիկնազորը դաժանաբար ծեծեց եւ սպանեց ՀՀԿ անդամ Անդրանիկ Բաբայանին, ով 8 օր գտնվելով հիվանդանոցում, մահացավ այդպես էլ ուշքի չգալով: Նրան ծեծել էր պատգամավոր, ՀՀԿ-ական, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի թիկնազորը: ՀՀԿ անդամ Անդրանիկ Բաբայանին ծեծել էին սխալմամբ, լրագրող Արթուր Սահակյանի փոխարեն, որի հանդեպ Ալրաղացի Լյովը, ըստ մամուլի հրապարակումների, փորձել էր ինքնադատաստան տեսնել իր ընկերուհուն՝ Մարինե Մադաթյանին /ՀՀԿ-ի Մարիշ/ իբր բռնաբարելու փորձի համար: Անդրանիկ Բաբայանը վարել էր Արթուր Սահակյանի մեքենան, թիկնազորն էլ համարել էր, որ նա Սահակյանն է եւ ինքնադատաստան տեսել նրա հետ: Դեպքին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը, իհարկե չհիշատակելով, որ հատկապես դրան է անդրադառնում: Բայց, բոլորի համար պարզ էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի անդրադարձը վերաբերում էր հենց այդ դեպքին, որը մեծ աղմուկ էր հանել այդ օրերին: Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից իր առաջին եւ առայժմ այդ ձեւաչափով վերջին ուղերձն էր հղում խորհրդարանին եւ ժողովրդին: Ելույթը նա ավարտեց խոսելով “երկու արատավոր երեւույթի մասին”: Դրանցից մեկը հենց վերաբերում էր տեղի ունեցած բռնությանը: “Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում, բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ, ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր երեւույթներից, որովհետեւ հետեւանքները, իսկականից, իսկապես տեսանելի են լինելու”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: “Սեպտեմբերի 29-ին ոստիկանության լրատվության վարչությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` դրանից մեկ շաբաթ առաջ 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հեղինակն ինքն է: Սակայն օրեր անց ոստիկանությունը նոր հաղորդագրությամբ տեղեկացրեց, թե սեպտեմբերի 27-ին բաժին ներկայացած Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը խոստովանել են, որ «Արմեն Սարգսյանի հետ մտել են սրճարան, հայհոյել ու ծեծել են աշխատակիցներին»:Իսկ Արմեն Սարգսյանը, ով մինչ այդ ամեն ինչ վերցրել էր իր վրա, արդեն նոր ցուցմունք էր տվել եւ նշել, թե ընդամենը «ներկա է եղել սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել»: Թե ինչո՞ւ Արմեն Սարգսյանին «վերապահած» գլխավոր դերը վերածվեց չորրորդականի, մամուլում արդեն դատողություններ հնչել են: Ըստ դրանց` Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը, որոնց մարմնի կառուցվածքն ընդհանրապես չի համապատասխանում Լեւոն Սարգսյանի թիկնազորում ընդգրկվածների ֆիզիկական տվյալներին, պատահական մարդիկ են:Եվ հնարավոր է` Ալիխանյանը եւ Ազիբեկյանը դեպքի վայրում նույնիսկ չեն էլ եղել: Պարզապես նրանք ինչ-որ բանի դիմաց համաձայնել են հանցագործությունը վերցնել իրենց վրա, որպեսզի ջրից հնարավորինս չոր դուրս գա եւ պատժից խուսափի նաեւ պատգամավոր Լ.Սարգսյանի թիկնապահ Արմեն Սարգսյանը”, 2008 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մասին գրում է hetq.am-ը 2009 թվականի հունիսի 25-ին: “Շատ չանցած ամեն ինչ հստակ ուրվագծվեց. քրեական գործից անջատվեց «Ադնակլասնիկում» տեղի ունեցած «խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը», իսկ հիշյալ երեք անձանց մասով գործն ուղարկվեց դատարան` ըստ էության քննելու: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը գործը քննեց արագացված կարգով: Մեղադրյալները, այդ թվում` Արմեն Սարգսյանը, լիովին ընդունեցին առաջադրված մեղադրանքը: Այս տարվա մարտի 23-ին դատավոր Վարդան Աբրահամյանը Սահակ Ազիզբեկյանին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման` «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» եւ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» համար: Ինչպես Սամվել Ալիխանյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը մեղադրվում էին «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» մեջ: Երկուսի համար էլ մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդել էր` որպես պատիժ սահմանել 3 տարվա ազատազրկում: Բայց դատավորը Ալեքսանյանին դատապարտեց 2,5 տարվա, իսկ Սրմեն Սարգսյանին, նույն արարքի համար, 6 ամսվա ազատազրկման: Դատավճռի հրապարակման հաջորդ օրը` մարտի 24-ին, Արմեն Սարգսյանը հայտնվել է ազատության մեջ”, շարունակում է hetq.am-ը: Չորս տարի անց, 2012 թվականի հունիսին, մեկ այլ պատգամավորի, ՀՀԿ-ականի, ՀՀԿ խմբակցության անդամի թիկնազոր դաժանաբար ծեծի է ենթարկում պաշտպանության նախարարության հոսպիտալի բժիշկներին, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, ծայրահեղ ծանր վիճակում է եւ նրա կյանքը վտանգի տակ է: “Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն”, հայտարարում էր Սերժ Սարգսյանը չորս տարի առաջ: Հետաքրքիր է, երբ Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներով պատասխանում էր լրագրողների հեռուստազանգերին, երբ հայտարարում էր, որ այս կամ այն կողմնորոշման եւ վարքի տեր անձանց ինքն անձամբ կպատժի եւ այլն, թե Սերժ Սարգսյանը, թե ՀՀԿ որեւէ անդամ արդյոք նրան որեւէ կերպ դիտողություն անում էին, ասելով, որ մարդուն այս կամ այն վարքի համար պետք է պատժի օրենքը, համապատասխան պետական կառույցը, ոչ թե պատգամավորը կամ օլիգարխը: Եթե անեին, ապա Ռուբեն Հայրապետյանի կամ նրա ռեստորանի անվտանգության աշխատակիցները հազիվ թե իրենց իրավունք վերապահեին մահացու ծեծել ռեստորանում թեկուզ անկարգություն կամ անշնորհքություն ցուցաբերած որեւէ անձի: Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել Հարսնաքարի դեպքի առիթով, որտեղ փորձում է պատասխանատվությունը հանել իր վրայից, հայտարարելով, թե իր բուն աշխատանքը պատգամավորությունն ու ֆուտբոլն է, եւ իր ընտանիքին պատկանող բիզնեսների անմիջական կառավարման հետ առնչություն չունի ու չի կարող պատասխան տալ այդ բիզնեսների աշխատակիցների վարքի համար: Մի կողմ թողնենք այն, թե ով է հավատալու, որ պատգամավորը իր բիզնեսների կառավարմանն անմիջական առնչություն չունի: Ենթադրենք չունի, բայց նրա վարքը անմիջական ազդեցություն ունի իր բիզնեսների աշխատակիցների, այդ թվում մատուցողների եւ անվտանգության անձնակազմի վրա: Եվ երբ նրանք տեսնում են, թե ինչպես է իրենց գործատուն կամ ղեկավարն անարգել սպառնում աջ ու ձախ, խոստանում պատժել եւ այլն, նրանք համարում են, որ Հայրապետյանի այդ իրավունքը տարածվում է նաեւ իրենց վրա: Ալրաղացի Լյովի թիկնազորի “սխրանքը” չորս տարի անց կրկնում է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դա վկայում է, որ չորս տարի առաջ Սերժ Սարգսյանի տված գնահատականը չի ազդել համակարգի վրա, չի եղել թե կուսակցական ուղենիշ, թե պետական կարգի մասին ազդեցիկ հավաստիացում: Այլ կերպ ասած, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը ֆիզիկապես մայորին, իսկ բարոյապես Սերժ Սարգսյանին է ենթարկել բռնության, ցույց տալով, որ նրա խոսքը համակարգի համար չունի արժեք: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանին հարկ է իր համակարգի “օդիոզ” դեմքերին զգուշացնել մեկ առ մեկ, անուն առ անուն, ընդ որում հրապարակավ, եւ զգուշացնել ամեն տարի, ոչ թե չորս տարին մեկ, կամ զգուշացնել եռամսյակը մեկ: Լեւոն Սարգսյանը չորս տարի անց չհայտնվեց ՀՀԿ պատգամավորների ցուցակում եւ մեծամասնական կազմում: Ռուբեն Հայրապետյանն էլ կարծես թե չէր լինելու խորհրդարանում, բայց հետո Սամվել Ալեքսանյանը համոզեց նրան, իսկ Հայրապետյանն էլ հայտարարեց, թե իրեն կարող է համոզել միայն Սամվել Ալեքսանյանը: Գուցե տարբերակ է նաեւ այն, որ Սամվել Ալեքսանյանը զգուշացնող ուղերձներ հղի համակարգին, ոչ թե Սերժ Սարգսյանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment