Thursday, January 21, 2010

Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով 38-րդն է աշխարհում

Tert.am. 21-1-2010- Ամերիկյան Heritage Foundation կազմակերպության և Wall Street Journal պարբերականի ամենամյա Index of Economic Freedom հետազոտությունը 16-րդ անգամ անընդմեջ Չինաստանի Հոնգ Կոնգ հատուկ վարչական շրջանին է շնորհել աշխարհի ամենաազատ տնտեսության կարգավիճակը: Նախկին բրիտանական անկլավը, որը Չինաստանի հետ միավորվեց «մեկ երկիր - երկու համակարգեր» սկզբունքով, շարունակում է ունենալ ամենաբարենպաստ բիզնես պայմանները: Հոնգ Կոնգի տնտեսական ազատությունների ինդեքսը գնահատվել է 89,7՝ հնարավոր 100 բալից: 179 երկրների և տարածքների ցուցակում Չինաստանը 51 բալ ցուցանիշով միայն 140-րդն է: Երկրորդ տեղում Սինգապուրն է, որի ցուցանիշն է 86,1 բալ: Եռյակը եզրափակում է Ավստրալիան՝ 82,6: Առաջատարների տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Կանադան, ԱՄՆ-ը, Դանիան և Չիլին: Ցուցակը եզրափակում են Կուբան, Զիմբաբվեն և Հյուսիսային Կորեան: Տնտեսությունում պետական միջամտության աճի պատճառով տասնյակից դուրս է մնացել Մեծ Բրիտանիան: Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը, Ադրբեջանը՝ 96-րդը, Ռուսաստանը՝ 143-րդը: Տնտեսական ազատությունների ինդեքսը հաշվարկվում է 10 չափանիշով՝ բիզնես, առևտուր, հարկային, պետական ծախսեր, դրամավարկային, ներդրումներ, աշխատանք, սեփականության իրավունք, ֆինանսական ազատություններ և պաշտպանվածություն կոռուպցիայից:

No comments: