Monday, January 18, 2010

Վրաստանի ԱԳ նախարարին կընդունի Մահմուդ Ահմադինեժադը

Aysor.amղ 18-1-2010- Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կարճատև այցով այսօր կժամանի Իրան: Սպասվում է, որ այցի ընթացքում Վաշաձեն կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի, ինչպես նաև իր իրանական գործընկերոջ` Մանուչեհր Մոթաքիի հետ: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այցի օրակարգում նախատեսված է երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկում:

No comments: