Wednesday, January 20, 2010

Նալբանդյանը կպարզի, թե թուրքերը որտեղ են տեսել նախապայմաններ

Tert.am. 20-1-2010- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է կապվել իր թուրք գործընկերոջ` Ահմեթ Դավութօղլուի հետ` տարակուսանք հայտնելու և պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե°ղ է տեսել նախապայմաններ և ինչո°վ է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին: Այս մասին հայտնել է նախարարը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին»: «Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

No comments: