Wednesday, January 20, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԱԶԳ», 20-01-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարարության երկուշաբթի օրվա տարածած հաղորդագրության համաձայնՙ ՀՀ Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդունած փաստաթուղթը «հակասում է բուն արձանագրությունների ոգուն եւ տառին եւ խարխլում է ողջ բանակցային գործընթացը»: «Հայաստանի ՍԴ-ի ընդունած փաստաթուղթը խոչընդոտում է Արձանագրություններով ուղենշված նպատակների իրականացմանը եւ առհասարակ հակասում է Արձանագրությունների իմաստին», նշված է հաղորդագրության մեջ: Միեւնույն ժամանակ Թուրքիան եւս մեկ անգամ փաստում է, որ Անկարան հավատարիմ է միջազգայնորեն իր ստանձնած պարտականությունների կատարմանը, որոնք հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների դրույթներն են: «Նույնը մենք ակնկալում ենք նաեւ Հայաստանից», ասված է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Իհարկե, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «մոռացել» է նշել, որ Արձանագրությունների, դրանց ստորագրման համար տարվող բանակցությունների ողջ իմաստն ու բուն նպատակները խարխլվում են հենց Անկարայի մեղքով: Ո՞վ է անընդհատ խոսում նախապայմանների մասին, ո՞վ է, ի վերջո, ձգձգում Արձանագրությունների վավերացումը: Թուրքիայում թերեւս սովորել են արդեն մեղավորների անուններ չտալ:

No comments: