Sunday, January 10, 2010

Կրկին բռնություն լրագրողի նկատմամբ

News.am. 10-1-2010- Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում 10/19 տեղամասում քիչ առաջ կրկին բռնություն է գործադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի եւ ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց նկատմամբ: «Հայկական ժամանակի» թղթակիցը NEWS.am-ին հայտնեց, որ դիտորդներն ու ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նկատել են, որ հանձնաժողովի անդամները լրացնում են ընտրացուցակները եւ ստորագրություններ դնում, եւ աղմուկ են բարձրացրել՝ արձանագրելով կեղծիքը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանն ու իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը՝ այլ անձանց հետ միասին, քաշքշել եւ տեղամասից դուրս են հանել վստահված անձանց, դիտորդներին եւ Հայկ Գեւորգյանին: Այս պահին 10/19 տեղամասում ընդդիմության որեւէ ներկայացուցիչ չկա: Հիշեցնենք, որ այս նույն տեղամասում առավոտյան բռնության էին ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Անուշ Մարտիրոսյանը, իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանն ու Արման Վեզիրյանը:

No comments: