Aysor.am.20-1-2010- Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության հերթական ժողովի օրակարգում նորընտիր շրջանային կազմակերպությունների նախագահների` կուսակցության խորհրդի անդամությունը հաստատելու, ՏԻՄ ընտրությունների արդյունքների, այս տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների և կուսակցության պարտականություններին վերաբերող հարցերն են եղել: Այս մասին գրում է Մուսավաթ.քոմ-ը:
Ժողովի ժամանակ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, խստորեն քննադատելով իշխանությանը, հայտարարել է, որ «Ադրբեջանի ներկայիս վարչակարգը ժողովրդի մոտ վստահության չարժանանալու պատճառով ստիպված է դաժանություններ անել: Այս իշխանությունը հասարակությանն այլ կերպ լռեցնել, գոհացնել չի կարողանում: Վարչակարգը ստիպված է սուտ խոսել, որովհետև այլևս ժողովրդին ասելու ճշմարիտ խոսք չունի: Ռեժիմն ամբողջությամբ ընկղմված է հանցագործությունների մեջ: Այսօր քաղաքականության մեջ էլ, հասարակական գործունեության մեջ էլ, մամուլում էլ այլևայլ պաշտոնյաներին քննադատողները խուսափում են որևէ խոսք ասել նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Բնական է, որ դա անթույլատրելի է, քանի որ այս ռեժիմի գլխին Իլհամ Ալիևն է կանգնած, այդ հանցագործների ցանցի առաջին մեղավորը Իլհամ Ալիևն է: Նա անմիջական պատասխանատվություն է կրում բոլոր այդ հանցագործությունների համար: Միևնույն ժամանակ, հնարավոր չէ չտեսնել նաև այս բռնի և սուտ իշխանությանը սատարողներին»,- ասել է Իսա Ղամբարը:
«Մուսավաթ»-ի առաջնորդի կարծիքով, բոլոր հիմքերն առկա են պնդելու, որ 2010 թ-ը փոփոխությունների տարի կլինի Ադրբեջանում: «Այս տարի աշխարհում էլ, մեր տարածաշրջանում էլ լուրջ փոփոխություններն անխուսափելի կլինեն. փոփոխություններն Ադրբեջանում միանգամայն իրատեսական են: Ադրբեջանական ժողովրդի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունները այդ փոփոխությունները կյանքի կոչելու լուրջ հնարավորություն է»,- համոզմունք է հայտնել ընդդիմադիր գործիչը:Wednesday, January 20, 2010
Ադրբեջանի վարչակարգը հասարակությունը լռեցնում է դաժանություններով
Aysor.am.20-1-2010- Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության հերթական ժողովի օրակարգում նորընտիր շրջանային կազմակերպությունների նախագահների` կուսակցության խորհրդի անդամությունը հաստատելու, ՏԻՄ ընտրությունների արդյունքների, այս տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների և կուսակցության պարտականություններին վերաբերող հարցերն են եղել: Այս մասին գրում է Մուսավաթ.քոմ-ը:
Ժողովի ժամանակ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, խստորեն քննադատելով իշխանությանը, հայտարարել է, որ «Ադրբեջանի ներկայիս վարչակարգը ժողովրդի մոտ վստահության չարժանանալու պատճառով ստիպված է դաժանություններ անել: Այս իշխանությունը հասարակությանն այլ կերպ լռեցնել, գոհացնել չի կարողանում: Վարչակարգը ստիպված է սուտ խոսել, որովհետև այլևս ժողովրդին ասելու ճշմարիտ խոսք չունի: Ռեժիմն ամբողջությամբ ընկղմված է հանցագործությունների մեջ: Այսօր քաղաքականության մեջ էլ, հասարակական գործունեության մեջ էլ, մամուլում էլ այլևայլ պաշտոնյաներին քննադատողները խուսափում են որևէ խոսք ասել նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Բնական է, որ դա անթույլատրելի է, քանի որ այս ռեժիմի գլխին Իլհամ Ալիևն է կանգնած, այդ հանցագործների ցանցի առաջին մեղավորը Իլհամ Ալիևն է: Նա անմիջական պատասխանատվություն է կրում բոլոր այդ հանցագործությունների համար: Միևնույն ժամանակ, հնարավոր չէ չտեսնել նաև այս բռնի և սուտ իշխանությանը սատարողներին»,- ասել է Իսա Ղամբարը:
«Մուսավաթ»-ի առաջնորդի կարծիքով, բոլոր հիմքերն առկա են պնդելու, որ 2010 թ-ը փոփոխությունների տարի կլինի Ադրբեջանում: «Այս տարի աշխարհում էլ, մեր տարածաշրջանում էլ լուրջ փոփոխություններն անխուսափելի կլինեն. փոփոխություններն Ադրբեջանում միանգամայն իրատեսական են: Ադրբեջանական ժողովրդի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունները այդ փոփոխությունները կյանքի կոչելու լուրջ հնարավորություն է»,- համոզմունք է հայտնել ընդդիմադիր գործիչը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment