Saturday, January 9, 2010

Էրդողան. Թուրքիան Եվրոպայի համար կարող է պատուհան դառնալ դեպի Կովկաս եւ Կասպից ծովի տարածաշրջան

/PanARMENIAN.Net/ 08.01.2010 - 46 տարի առաջ Թուրքիան պաշտոնապես ԵՄ-ը անդամակցելու հայտ է ներկայացրել, իսկ փաստորեն 50 տարի առաջ, եւ չի համաձայնվի լիիրավ անդամակցությունից բացի այլ կարգավիճակի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ: Օրինակ բերելով Nabucco էներգետիկ նախագիծը, վարչապետը ասել է, որ Թուրքիան Եվրոպայի համար կարող է պատուհան դառնալ դեպի Կովկաս եւ Կասպից ծովի տարածաշրջան: Գերմանիայի ԱԳ նախարարը իր հերթին հայտարարել է, որ կոալիցիոն արձանագրությունում, որի հիմքի վրա ստեղծվել է նոր կառավարությունը, չի պարունակում «արտոնյալ գործընկերություն» արտահայտությունը, որը առաջարկվում է Թուրքիային որոշ երկրների կողմից, ԵՄ-ը լիիրավ անդամակցության փոխարեն, հաղորդում է TRT հեռուստաալիքը:

No comments: