Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ
-2009 թվականը Ձեր դիտարկմամբ:
-Մեր Երրորդ հանրապետության այս քսան տարիները ես ցավով համարում եմ մեծ հաշվով կորսված տարիներ: Մենք ինքնուրույն չկարողացանք լուծել մեր զարգացման ճանապահի գլխավոր խնդիրները` նոր համակեցության հաստատումը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ: Չկարողացանք ժամանակակից հայաստանցու` մարդու իրավունքը գերակա ճանաչել: Եվ այս նշված ու չլուծված խնդիրները փոխանցվում են տարեցտարի, ու ահա 2010-ին նորից մեր առաջ են: Մեր հասարակական կյանքի (այդ թվում անցած տարվա) որակը եթե երեք ցուցանիշով գնահատենք` քաղաքական ընտրության, արտահայտվելու ազատության և աշխատանքի ընտրության իրավունքի իրագործումը, ի՞նչ ունենք. մարդը չի կարող ընտրվել պատգամավոր, եթե իշխանությունը դեմ է: Մարդը կշարունակի մնալ անազատության մեջ, եթե իշխանությունն այդպես է ուզում, և մարդը չի կարող իր ուզած աշխատանքը կատարել. օրինակ`գիտական գործունեությամբ զբաղվել Բյուրականի աստղադիտարանում` ստանալով ամսական երեսունհինգ կամ քառասուն հազար դրամ: Վիլյամ Սարոյանի խոսքերով ասենք, այս մա՞րդը պիտի «աչքի լույսի պես պահի հրաշքով փրկված այս հողակտորը» (Խորհրդային Հայաստանի տարածքը նկատի ուներ), երբ այս մարդը իր փրկությունը տեսնում է այդ հողակտորից դուրս` փախուստի մեջ: 20 տարիների ընթացում չկարողացանք այս փախուստի դեմն առնել: Սա փաստ է:
-Այսինքն` որևէ իշխանություն որևէ կերպ չփորձե՞ց լուծել այդ խնդիրը:
-Ոչ թե չփորձեց կամ չուզեց, այլ չկարողացավ: Դա նշանակում է` ինքը աչքի լույսի պես չնայեց այս հողակտորին ու չգուրգուրեց այն, ոչ միայն չխնամեց այն, այլև վտանգեց այս հրաշքով փրկված հողակտորը, ոչ միայն չոգևորեց մարդուն ստեղծագործական սխրանքներ գործելու, այլև չհարգեց քաղաքացուն: Ընդամենը մեկ, բայց ցցուն օրինակ բերենք: Բյուրականի աստղադիտարանը` Խորհրդային շրջանում հայ ժողովրդի հանճարով ստեղծված բրենդը, այսօր կարծես ավերակ, գերեզման լինի: Բյուրականի աստղադիտարանի տարեկան բյուջեն կազմում է 100.000 դոլարի չափ, որը արտասահմանյան մի պրոֆեսորի մեկ տարվա աշխատավարձն է: Ո՞րն է Երրորդ հանրապետության` այս քսան տարիների մեր հանճարի ապացույցը, մեր նոր պետականության բրենդը: Ցեղասպանության միջազգային ճանաչո՞ւմը, վերանորոգված հարատև կռի՞վը հարևանների հետ, աշխարհ բռնած անհուսությո՞ւնը…
-Սխալը որտեղի՞ց սկսվեց:
-Երրորդ հանրապետության ծնունդի` որպես հրաշքի չկարևորումից: Քաղաքական անկախության նշանակության թերագնահատումից: Հասարակական ստեղծագործ աշխատանքի կազմակերպման անշնորհքությունից: Հիմա եթե այս ձևով դիտարկենք 2009-ը, այն պետք է համարենք ամենաանհաջող տարիներից մեկը, որովհետև մեր մեկուսացված գոյության պայմաններում տնտեսական ճգնաժամը խորացրեց անհեռանկարությունը, գաղթի տեմպերը ավելի մեծացան, քաղբանտարկյալները այդպես էլ չազատվեցին… և մենք թևակոխեցինք 2010 թիվ Երրորդ հանրապետության խարանով... Այո´, քաղբանտարկյալների գոյությունը սկսած 1995-96թթ. ես անվանում եմ Երրորդ հանրապետության խարան: Ես Ձմեռ պապուն մի խնդրանքով էի դիմել` Ամանորը դիմավորել առանց քաղբանտարկյալի: Եթե անգամ մի հոգի լիներ` մի Նիկոլ Փաշինյան, բայց տեսեք քանիսն են: Հո սոսկ հացակեր չե՞նք, որ մեր խիղճը լռեցնենք: 2009-ին առաջացավ մի հույս. հայ-թուրքական միջպետական երկխոսության ծավալումը, մինչև միջպետական, բնականոն հարաբերությունների հաստատումը, սրանով նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հնարավորությունը: Այն էլ ահա սկսվել է տեղապտույտը: Որտեղի՞ց այս համատարած անհավատությունը: Երբ որպես Արթուր Բախտամյանի «Մենք հայ ենք» հեռուստանախագծի փորձագետ նորից անդրադարձա մեր պատմության դրամատիկ շրջաններին, ցավով արձանագրեցի մի բան, որ ինձնից տասնյակ տարիներ առաջ իրեն բնորոշ պարզությամբ ձևակերպել է Վիլյամ Սարոյանը` մենք առերևույթ ենք ընդունել քրիստոնեությունը, խորքում մնացել ենք նույն հեթանոսները: Ձևի և բովանդակության խնդիր կա, որը մեզանում մնում է չհաղթահարված:
-2009-ին հարցազրույցում Դուք կարծես խանդավառված էիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերից: Այսօր կարծես թե նույն տրամադրությունը չեմ տեսնում: Ինչո՞ւ:
-Այդ խնդիրը ցանկացած իշխանության օրակարգում է, և ցանկացած իշխանություն պարտադրված է լինելու ոչ միայն օրակարգում ունենալ, այլև լուծել այդ հարցերը: Եվ եթե չի լուծում, ինքը դրանով ձախողում է իշխանությունը: Այսպես... Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահի իշխանությունն էլ չլուծեց այդ` նորից եմ շեշտում, փոխկապակցված հարցերը ձախողվեց: Եվ քանի որ այսօրվա իշխանությունն է, և այսօր իր օրակարգում են նշված հարցերը, ուստի ինքը պետք է լուծի, որ չդառնա ձախողված իշխանություն ու փոխանցի դրանք: Բարդ խնդիրների լուծումն առանց խանդավառության չի լինում: Իշխանությունը պիտի բավարար չափով խանդավառ լինի, որ դրանով համակի և հասարակությանը` նրան մասնակից դարձնելով այդ խնդիրների լուծման և իր կյանքի լավացման գործին:
-Կհաջողվի՞ ձեր նշած այդ խնդիրները լուծել 2010-ին:
-Ցավոք, մեզանում այդ խնդիրների լուծումը սկսել են նորից ներքին հարց չհամարել, և այն ամբողջությամբ թողնվում է արտաքին ուժերին: Այդ ուժերն այնքան համերաշխ գործեն, որ մեզ պարտադրե՞ն մեր հարևանների հետ համերաշխ ապրելու որևէ բանաձև: Աբխազիայում ապրող համշենահայերի նման ասեմ` «դայ բօգ»:
-Ինչո՞վ էր պայմանավորված ընտրողի պասիվ մասնակցությունը թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի օրերս կայացած ընտրությանը:
-Միշտ էլ կարելի է բացատրել, բայց խնդիրը բացատրելու մեջ չէ: Պարզ է, որ Նիկոլը կարող էր ընտրվել միայն քաղաքացու ակտիվությամբ: Այսօր ակտիվ կլինի՞ քաղաքացին, կլուծի՞ այդ խնդիրը: Եթե ոչ` իր երեխային կփոխանցի այն խնդիրը, որը ինքը պարտավոր էր լուծել: Ինքը կդառնա փախստական, կզրկվի կամ չի ապրի այն կյանքով, որին արժանի է, և նույնը կփոխանցի իր երեխային: Եվս մեկ անգամ հաստատվեց, որ բողոքելը, փնփնթալը, դժգոհելը, միևնույն է, հարցի լուծում չէ. ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման առումով, այլև մարդու իրավունքների, ազատությունների առումով: Այն, որ Նիկոլը ուժեղ անձնավորություն է, ճիշտ է, այն, որ Նիկոլը իր գործն է անում և կշարունակի անել, դա էլ է փաստ, կանի, բայց դա մեզ մեր անելիքից չի ազատում:
-Մեր անելիքը ո՞րն է:
-Ես հիմա նորից վերադառնում եմ նրան, ինչից սկսել եմ`Երրորդ հանրապետության հիմնադիր կամ անդամ քաղաքացին պիտի պատասխանատվություն ստանձնի իր կյանքի համար: Ես մեղսունակ անհատի հետ եմ ուզում գործ ունենալ, որովհետև առանց այդ անհատների որոշակի քանակի` հասարակությունը չի ձևավորվում, մնում է ամբոխ` գոյատևման իր գերխնդրով ու հավաքական անմեղսունակությամբ: Մեղսունակ անհատի անելիքն իշխանության կամ ընդդիմության քննադատությամբ չի ավարտվում, այլ սկսվում է, շարունակում կամ ուղեկցում իր Գործը` իր և այլոց իրավունքների համար անդադրում, հետևողական պայքարը: Պայքարը հանուն իրավունքի բարոյական հիմքն է հասարակական գոյության: Այս անընդհատ պայքարը ստեղծագործական աշխատանք է` բարոյական հիմքը` հասարակական գոյության: Սա անեծք չէ´, այլ օրհնություն: Մնացյալն իմաստակություն է: Ինձ հայտնի ամենաբարեպաշտ մարդը` Բլեզ Պասկալը, ասում էր. «Որպեսզի համագոյատևել Աստծո հետ, պիտի դադարել իմաստակել»:
-Բայց արդեն որոշակի գործունեություն, նախաձեռնություններ 2009-ին կային... “Սարդարապատ” նախաձեռնությունը, Դաշնակցությունն է ակտիվացել, այնուամենայնիվ, ակտիվություն կա:
-Այո, կարող են ակտիվ լինել իմ նշած խնդիրները լուծելու առումով, կարող են ակտիվ լինել այդ խնդիրները անլուծելի դարձնելու առումով: Գաղափարներն ազատորեն արտահայտելու իրավունքը պահանջվում է, որ հարգվի անկախ դրանց նկատմամբ իշխանության ունեցած վերաբերմունքից և անկախ կուսակցական պատկանելությունից: Արտահայտողը կլինի Արմեն Ռուստամյանը, Զարուհի Փոստանջյանը, թե Հայ Ազգային Կոնգրեսին հարող որևէ երիտասարդ: Եթե նորից վերադառնանք այդ գաղափարներին, դրանց օրակարգային խնդիրների լուծման առումով կա մի ճանապարհ. Արցախը խոչընդոտից կարող է ու պիտի դառնա կամուրջ, հայ-ադրբեջանական խաղաղ գոյակցության հաստատման կամուրջ: Եվ Արցախը պիտի գործի իր այս առաքելությամբ: Սա թող լինի 2010 թվի իմ գլխավոր ցանկությունը:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸMonday, January 18, 2010
ՓԱԽՈՒՍՏԻ ԴԵՄԸ ՉԱՌԱՆՔ

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment