Tuesday, January 19, 2010

Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ, ի հիշատակ Հրանտ Դինքի, տեղի կունենա ցույց

/PanARMENIAN.Net/ 18.01.2010 - Hrant Dink Society կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջեւ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի տեղի կունենա ցույց: Դինքը 2007 թ. հունվարի 19-ին խմբագրության շենքի առջեւ զոհվեց մարդասպանի գնդակից: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա', դեմհանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ պլակատներ: Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում» վերնագրված միջոցառում տեղի կունենա: Միջոցառման շրջանակներում հանդես կգա թուրքական ընկերակցության հիմնադիրներից մեկը` հրատարակիչ Ռաջիփ Զարաքօլուն: Հրանտ Դինքը Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիրն էր, որին 2007 թ. հունվարի 19-ին սպանեց թուրք մարդասպանը` խմբագրության շենքի առջեւ:

No comments: