Tert.am. 19-1-2010- Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի այսօրվա նիստին, կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հաճախակի բնույթ կրող հանդիպումները:
Ինչպես ընդգծել է Մորատինոսը, դրանք «ստեղծել են դրական դինամիկա, որը չի կարելի կորցնել»: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը։
Եվրամիության նախագահությունը ժամանակավորապես ստանձնած Իսպանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ գործադրվող ջանքերը, որոնք կոչված են ամրապնդելու անվտանգությունն ու կայունությունը, ոչինչ չարժեն, եթե դրանք չեն նպաստում իրական խնդիրների լուծմանը։
Wednesday, January 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment