Tuesday, January 19, 2010

Ահմադինեջադ. «Դեպի Արևելք ՆԱՏՕ–ի առաջխաղացումը տարածաշրջանի երկրներին ոչ մի օգուտ չի բերում»

«Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը տարածաշրջանի երկրներին ոչ մի օգուտ չի բերում», -Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ «Նրանք (արևմտյան երկրները) հետապնդում են բացառապես սեփական շահերը՝ փորձելով իրենց ազդեցությունը տարածել Արևելքում։ Տարածաշրջանի երկրների բոլոր խնդիրները հնարավոր է լուծել ինքնուրույն՝ սեփական շահերը չզոհաբերելով արևմտյան պետությունների կասկածելի նպատակներին»,- իրանական առաջնորդի խոսքերը փոխանցել է «Associated Press»-ը։

No comments: