«Լրագիր» 20-1-2010- “Թուրքական ոչ միայն քաղաքականությունը, այլ նաեւ քաղաքակրթությունը ինտրիգային է: Փաստորեն ամիսներ շարունակ փորձում էին արձանագրությունները ստորագրելուց հետո նոր մոտեցումներ ցուցաբերել: Խոսքը վերաբերում է Ղարաբաղի հարցին, ցեղասպանությանը: Բնականաբար, մեր կողմից դա մերժվում է, արձանագրությունում այդ մասին խոսք չկա եւ եթե լիներ, հավատացնում եմ, որ արձանագրությունը չէր ստորագրվի: Արձանագրությունների մեջ որեւէ փոփոխությունների կարիք չկա: Փաստորեն, իր ինտրիգային քաղաքականության զինանոցը մեկ բանով էլ ավելացրեց, իբր թե Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունների առումով նախապայմաններ առաջադրելն է: Դա մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ որոշումը պարզապես հետեւյալն է, որ Սահմանադրական դատարանը ճանաչեց արձանագրությունների սահմանադրականությունը”, ասում է Գալուստ Սահակյանը: Նա հունվարի 20-ին եղել է Հայելի ակումբի հյուրը եւ այդպես պատասխանել լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նախապայման համարելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութողլուի հայտարարությունը:
Նա ասում է, որ Թուրքիան պետք է կարողանա ընկալել, որ Սահմանադրական դատարանը մեզ մոտ արձանագրությունների ընթացքը որոշող դատարան չէ եւ ամեն ինչ կախված է ԱԺ որոշումից եւ նախագահի հաստատումից: “Այնպես որ, դա մի պատճառաբանություն է, որ փորձում են, այն խախտումները, որ իրենք են անում, այսօր մեր վրա բարդել, որը կարծում եմ չի ստացվելու”, ասում է Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, թե միջազգային հանրությունը չի ընդունի “թուրքական կողմի այդ բանաձեւումը”: “Որովհետեւ կա Ազգային ժողով, որտեղ հարցը քննարկվելու է եւ կարծում եմ Ազգային Ժողովը պարզապես, եթե այդ սցենարին հասնենք, կհաստատի այն արձանագրությունը, որը մեր կամոք, մեր արտգործնախարարի ստորագրությամբ վավերացվել է”, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա նշել է, թե չի կարծում, որ եթե Թուրքիայի Մեծ ժողովը հաստատի հայ-թուրքական արձանագրություններն այնպես, ինչպես դրանք ստորագրվել են, Հայաստանի Ազգային ժողովն ունենա դրանց վավերացման վերապահումներ: “Մենք արձանագրությունները տեսնում ենք հետեւյալ կերպ. Մեծ Ժողովը եթե վավերացնի նույն տեսքով, ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է վավերացնել”, ասում է Գալուստ Սահակյանը: Ի դեպ, ժամկետի առումով նա ճիշտ չի համարում սահմանել մինչեւ ցեղասպանության տարելից կամ դրանից հետո որեւէ ժամկետ: Գալուստ Սահակյանն ասում է նաեւ, թե եթե Թուրքիան չվավերացնի, ապա դա կլինի Թուրքիայի պարտությունը, որովհետեւ այդ երկրի միջազգային վարկը կընկնի, այն կդառնա անվստահելի գործընկեր աշխարհի համար: Գալուստ Սահակյանն ասում է, թե կա աշխարհի զարգացման մոդել եւ Թուրքիան չվավերացնելու դեպքում դուրս կմնա այդ մոդելից: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, թե ինքը հավատում է, որ ոչ շատ հեռու ապագայում մենք կարողանալու ենք լուծել մեր ազգային հարցերը:Wednesday, January 20, 2010
ՎԱՎԵՐԱՑՆՈՂԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ Է
«Լրագիր» 20-1-2010- “Թուրքական ոչ միայն քաղաքականությունը, այլ նաեւ քաղաքակրթությունը ինտրիգային է: Փաստորեն ամիսներ շարունակ փորձում էին արձանագրությունները ստորագրելուց հետո նոր մոտեցումներ ցուցաբերել: Խոսքը վերաբերում է Ղարաբաղի հարցին, ցեղասպանությանը: Բնականաբար, մեր կողմից դա մերժվում է, արձանագրությունում այդ մասին խոսք չկա եւ եթե լիներ, հավատացնում եմ, որ արձանագրությունը չէր ստորագրվի: Արձանագրությունների մեջ որեւէ փոփոխությունների կարիք չկա: Փաստորեն, իր ինտրիգային քաղաքականության զինանոցը մեկ բանով էլ ավելացրեց, իբր թե Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունների առումով նախապայմաններ առաջադրելն է: Դա մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ որոշումը պարզապես հետեւյալն է, որ Սահմանադրական դատարանը ճանաչեց արձանագրությունների սահմանադրականությունը”, ասում է Գալուստ Սահակյանը: Նա հունվարի 20-ին եղել է Հայելի ակումբի հյուրը եւ այդպես պատասխանել լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նախապայման համարելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութողլուի հայտարարությունը:
Նա ասում է, որ Թուրքիան պետք է կարողանա ընկալել, որ Սահմանադրական դատարանը մեզ մոտ արձանագրությունների ընթացքը որոշող դատարան չէ եւ ամեն ինչ կախված է ԱԺ որոշումից եւ նախագահի հաստատումից: “Այնպես որ, դա մի պատճառաբանություն է, որ փորձում են, այն խախտումները, որ իրենք են անում, այսօր մեր վրա բարդել, որը կարծում եմ չի ստացվելու”, ասում է Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, թե միջազգային հանրությունը չի ընդունի “թուրքական կողմի այդ բանաձեւումը”: “Որովհետեւ կա Ազգային ժողով, որտեղ հարցը քննարկվելու է եւ կարծում եմ Ազգային Ժողովը պարզապես, եթե այդ սցենարին հասնենք, կհաստատի այն արձանագրությունը, որը մեր կամոք, մեր արտգործնախարարի ստորագրությամբ վավերացվել է”, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա նշել է, թե չի կարծում, որ եթե Թուրքիայի Մեծ ժողովը հաստատի հայ-թուրքական արձանագրություններն այնպես, ինչպես դրանք ստորագրվել են, Հայաստանի Ազգային ժողովն ունենա դրանց վավերացման վերապահումներ: “Մենք արձանագրությունները տեսնում ենք հետեւյալ կերպ. Մեծ Ժողովը եթե վավերացնի նույն տեսքով, ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է վավերացնել”, ասում է Գալուստ Սահակյանը: Ի դեպ, ժամկետի առումով նա ճիշտ չի համարում սահմանել մինչեւ ցեղասպանության տարելից կամ դրանից հետո որեւէ ժամկետ: Գալուստ Սահակյանն ասում է նաեւ, թե եթե Թուրքիան չվավերացնի, ապա դա կլինի Թուրքիայի պարտությունը, որովհետեւ այդ երկրի միջազգային վարկը կընկնի, այն կդառնա անվստահելի գործընկեր աշխարհի համար: Գալուստ Սահակյանն ասում է, թե կա աշխարհի զարգացման մոդել եւ Թուրքիան չվավերացնելու դեպքում դուրս կմնա այդ մոդելից: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, թե ինքը հավատում է, որ ոչ շատ հեռու ապագայում մենք կարողանալու ենք լուծել մեր ազգային հարցերը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment