News.am. 9-1-2010- Հունվարի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելով հայ խաղաղապահ ստորաբաժանման Գերմանիա, ապա Աֆղանստան մեկնելու կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, նշեց, որ նման առաքելության մասնակցելը Հայաստանի բարոյական պարտքն է: Նշենք, որ մեկ ամսից 40 հոգանոց հայ խաղաղապահների ստորաբաժանումը գերմանական ուժերի կազմում կմեկնի Աֆղանստան, որտեղ կմնա 6 ամիս:
Դիմելով ողջ խաղաղապահ բրիգադի զինվորականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Միջազգային հանրության մեջ մեր Զինված ուժերի ձեռք բերած վարկն ու հեղինակությունը, եւ նաեւ մեր պետության, որպես միջազգային հանրության լիարժեք անդամի, կայացումը մեր առջեւ բարոյական պարտավորություն է ստեղծում, որպեսզի մենք մասնակից լինենք այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգում են միջազգային հանրությանը: Մենք չենք կարող անմասն մնալ միջազգային կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ անցկացվող միջոցառումներից: Դա բխում է ՀՀ ազգային անվտանգության առանձնահատկություններից եւ առաջնահերթություններից: Հավաստիացնում եմ, որ կատարելով ձեր առաքելությունն Աֆղանստանում, դուք անգնահատելի ծառայություն եք մատուցում մեր հայրենիքին: Պետք է հիշեք, որ դուք աֆղան ժողովրդի հյուրն եք: Ձեր գործողությունները նրանց պաշտպանելն է, եւ այդ գործում պետք է լինեք աչալուրջ»:
Նախարարը նաեւ շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին` նյութական ու բարոյական աջակցության համար, որի շնորհիվ մեր անձնակազմի Աֆղանստանում տեղակայման խնդիրներն ամբողջությամբ ապահովված են:
Զինվորականներին դիմեց նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը, ով տեղեկացրեց, որ հունվարի վերջին Լոնդոնում կքննարկվեն Աֆղանստանում հետագա գործողությունների հետ կապված խնդիրները:Saturday, January 9, 2010
Սեյրան Օհանյան. Մենք չենք կարող անմասն մնալ միջազգային կայունության եւ խաղաղության հաստատման միջոցառումներից
News.am. 9-1-2010- Հունվարի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելով հայ խաղաղապահ ստորաբաժանման Գերմանիա, ապա Աֆղանստան մեկնելու կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, նշեց, որ նման առաքելության մասնակցելը Հայաստանի բարոյական պարտքն է: Նշենք, որ մեկ ամսից 40 հոգանոց հայ խաղաղապահների ստորաբաժանումը գերմանական ուժերի կազմում կմեկնի Աֆղանստան, որտեղ կմնա 6 ամիս:
Դիմելով ողջ խաղաղապահ բրիգադի զինվորականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Միջազգային հանրության մեջ մեր Զինված ուժերի ձեռք բերած վարկն ու հեղինակությունը, եւ նաեւ մեր պետության, որպես միջազգային հանրության լիարժեք անդամի, կայացումը մեր առջեւ բարոյական պարտավորություն է ստեղծում, որպեսզի մենք մասնակից լինենք այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգում են միջազգային հանրությանը: Մենք չենք կարող անմասն մնալ միջազգային կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ անցկացվող միջոցառումներից: Դա բխում է ՀՀ ազգային անվտանգության առանձնահատկություններից եւ առաջնահերթություններից: Հավաստիացնում եմ, որ կատարելով ձեր առաքելությունն Աֆղանստանում, դուք անգնահատելի ծառայություն եք մատուցում մեր հայրենիքին: Պետք է հիշեք, որ դուք աֆղան ժողովրդի հյուրն եք: Ձեր գործողությունները նրանց պաշտպանելն է, եւ այդ գործում պետք է լինեք աչալուրջ»:
Նախարարը նաեւ շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին` նյութական ու բարոյական աջակցության համար, որի շնորհիվ մեր անձնակազմի Աֆղանստանում տեղակայման խնդիրներն ամբողջությամբ ապահովված են:
Զինվորականներին դիմեց նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը, ով տեղեկացրեց, որ հունվարի վերջին Լոնդոնում կքննարկվեն Աֆղանստանում հետագա գործողությունների հետ կապված խնդիրները:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment