Monday, January 11, 2010

Խոշոր պարտություն ոչ այնքան ուժեղ մրցակցից

Tert.am. 10-1-2010- Հայաստանի շախմատի հավաքականը այսօր Բուրսայում ընթացող աշխարհի առաջնությանը բացահայտ ավելի թույլ էր Հունաստանի ընտրանուց, որին նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարելի շախմատային գրանդ համարել։ Մեր ընտրանին զիջեց 1։3 հաշվով։ Պարտություններ կրեցին Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը։ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց մրցավեճերը։ Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է 4-րդ հորիզոնական։ Մեր ընտրանին վաստակել է 13 միավոր։ Մրցաշարային աղյուսակը 15,5 միավորով գլխավորում են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հավաքականները։ Երրորդը ադրբեջանցիներն են՝ 13 միավորով։ Աղյուսակը եզրափակում են տանտերերը՝ Թուրքիայի շախմատիստները։ Մրցաշարային աղյուսակը 6-րդ փուլից հետո 1. Ռուսաստան 15½ միավոր 2. ԱՄՆ 15½ 3. Ադրբեջան 13½ 4. Հայաստան 13 5. Իսրայել 13 6. Հնդկաստան 12½ 7. Հունաստան 13 8. Եգիպտոս 9 9. Բրազիլիա 9 10. Թուրքիա 6

No comments: